Սլովակիայի վարչապետին մտցրել են արհեստական կոմայի մեջ. նրա վիճակը ծանր է․ Սլովակիայի ներքին գործերի նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մտցրել են արհեստական կոմայի մեջ․ նրա վիճակը ծանր է։
Այս մասին ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարը։
Նախկինում տեղեկություններ կային, որ Ֆիկոյին բարեհաջող վիրահատել են, նրա վիճակը կայուն է, սակայն դրանք չեն հաստատվել։ Վնասվել են վարչապետի ներքին օրգանները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:
Հարձակվողը ձերբակալվել էր։