ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծկռտուք «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Պարոնյան փողոցի 40 հասցեի մոտ «Դվին» հյուրանոցի դիմաց կռիվ է:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամը 01։15-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ  Մ․-ն, Երևանի բնակիչներ 33-ամյա Լևոն Ն․-ն, 31-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Սուրեն Մ․-ն, 33-ամյա Գագիկ Ս․-ն, իսկ ժամը 02։20-ի սահմաններում Սիմոն Վրացյան փողոցի 90 հասցեի մոտից ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 40-ամյա Ռուբեն Մ․-ն:

Ոստիկանների ու պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում նշված հասցեում անձնական հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular