Բալահովիտի բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 70 հասցեում գործող «Ֆուգաս» բենզալցակայանի հաևանությամբ ավտոմեքենա է այրվում: Գրել է «Շամշյանը»։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «բմվ» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր նաև մինչ շտապօգբնության ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին:
Վարորդը 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը հեղուկ գազը լիցքավորելիս է եղել և ավարտելուց հետո նստել է ավտոմեքենան, միացրել շարժիչը և հրդեհ է բռնկվել։