ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում անորոշություն է։ Բնակիչները չգիտեն՝ արդյո՞ք, ապրիլի 19-ի համատեղ հայտարարության համաձայն, այսօր՝ մայիսի 15-ին, հայկական և ադրբեջանական կողմերը կստորագրեն սահմանագծման ու սահմանազատման փաստաթուղթը, որը հաստատվել է փոխադարձ սյուների տեղադրմամբ։

Գյուղի բնակիչները MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ հույս չունեն, թե Նիկոլ Փաշինյանը չի ստորագրի, քանի որ նրա և գյուղացիների հանդիպման ժամանակ հասկացել են, որ կառավարության ղեկավարի համոզմամբ՝ «այն փոփոխման ենթակա չէ»։ 

«Երբ ամբողջ գյուղով ըմբոստացանք, սյուների տեղադրման գործողությունը դադարեցվեց, բայց ոստիկանության ծառայողները դեռ հերթապահում են գյուղում։ Նախնական հրապարակված քարտեզով՝ կիրանցիների հողատարածքների մի մասն անցնում է Ադրբեջանին, և սա  Հայաստանի շահերից չի բխում»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Կիրանցում ապրող 100 ընտանիքի մեծ մասը զբաղվում է հողագործությամբ։ Նրանք, չնայած հողի սեփականության վկայականներ ունեն, բայց սահմանազատման գործընթացից հետո կզրկվեն դրանից։ 

«Միայն հողատարածքները չեն, բնակելի տներն են, հասկանո՞ւմ եք, սահմանը կանցնի իմ տան միջով, այստեղ ապրելը ո՞նց եք պատկերացնում»,- ասաց երիտասարդներից մեկը` նշելով, որ խոսելու այլևս ո՛չ սիրտ կա, ո՛չ տրամադրություն, անորոշություն է։

Կիրանցեցիները զարմանում են, որ երկրի առաջնորդն ասում է, որ «եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել»։ 

«Սա զինված ուժերի գերագույն հրամանատարի խոսո՞ւյթ ա, ո՞վ է այս դեպքում մնալու Կիրանցում, եթե ադրբեջանական մարտական դիրքերից դիտարկվում է դպրոցը։ Մենք չենք վստահում Ադրբեջանին, ո՛չ էլ գործող ղեկավարությանը»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Երեխաներ ունեցող մարդիկ մտածում են գյուղից գնալու մասին, քանի որ ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ բնակիչների հետ հանդիպմանը չեն երաշխավորել իրենց անվտանգությունը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular