ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլին Տավուշի մարզի գյուղերում սկսված զանգվածային բողոքի ակցիաները վերաճել են քաղաքացիական անհնազանդության ակցիաների ամբողջ Հայաստանում։ Երևանում ոստիկանությունը ցուցարարներին բերման է ենթարկում, թեև բոլորին էլ նույն օրն ազատ է արձակում:

Այս բողոքի տարբերությունը նախորդներից այն է, որ առաջին անգամ այն ղեկավարում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը։ Նա արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է ներկայացրել։ Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «iz.ru»-ի հետ զրույցում ընդգծել է, որ բողոքի ակցիան եկեղեցին չի վերահսկում որպես կառույց կամ ինստիտուտ, այստեղ առկա է կոնկրետ արքեպիսկոպոսի հստակ ղեկավարությունը, առանձին քահանաների որոշակի աջակցությունը և կաթողիկոսի օրհնությունը, բայց դա եկեղեցու բողոքը չէ։

«Հայկական քաղաքականության մեջ ընդհանրապես կա լիդերության սուր պակաս, որի արդյունքում էլ շատ վառ է Բագրատ արքեպիսկոպոսի կերպարը։ Ուստի ընդդիմադիր ուժերն այսօր ավելի հավանական է, որ միանան բողոքի ակցիային, քան փորձեն ղեկավարել այն»,- ասել է փորձագետը:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին, ինչի մասին հայտարարել է նաև Գալստանյանը։ Հաշվի առնելով այն, որ իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերահսկում է Ազգային ժողովի մանդատների մեծ մասը, խնդիրը գործնականում անհնարին է թվում։

Սպասել, որ «Քաղաքացիական պայմանագրից» ինչ-որ մեկը դեմ դուրս կգա Փաշինյանին` տարօրինակ է թվում: Միևնույն ժամանակ, վարչապետի ընտրական աջակցությունը կարելի է անվանել սահմանափակ, ասել է Հրանտ Միքայելյանը. Փաշինյանին սատարում է բնակչության մոտ 25 տոկոսը:

«Դա շատ քիչ է կայունության համար, բայց ոչ կրիտիկական իշխանության կորստի տեսանկյունից։ Դա նման է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցության մակարդակին, ով դժվարություններով, մշտական բողոքի ակցիաներով, բայց ոստիկանության աջակցությամբ դեռ պահպանում է իշխանությունը։

Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ վերահսկողությանը, ապա իշխանության ներսում չկա համակարգային ընդդիմություն, չկան պառակտումներ, ճեղքեր։ Բայց եթե իշխանության ներսում լինի անկման մտավախություն, ապա նման պառակտում կարող է առաջանալ»,- ասել է Միքայելյանը։

Միաժամանակ փորձագետը նշել է, որ այսօր Փաշինյանի իշխանությունը կորցնելու հավանականությունը պետք է ցածր գնահատել։ Չպետք է մոռանալ, որ Փաշինյանը ևս իշխանության է եկել ժողովրդական վրդովմունքի ալիքով, և, հետևաբար, Հայաստանում իշխանափոխության հավանականությունը չի կարելի ամբողջությամբ զեղչել, թեև դրա հավանականությունը մնում է ծայրահեղ ցածր, «iz.ru»-ին ասել է քաղաքագետ Կիրիլ Ավերյանովը։

«Ներկայիս անկարգությունները հիմնված են ազգային հպարտության կարգախոսների վրա։ Հայերի կարծիքով` անհանդուրժելի է, որ իրենց կառավարությունը զիջումների է գնում իրենց էքզիստենցիալ թշնամուն՝ Ադրբեջանին։ Իսկ իշխանությունն իր հերթին ելնում է նրանից, որ Բաքվին զիջումները երաշխավորում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը,- կարծում է փորձագետը,- այսօր Հայաստանում հասարակությունը բավականին բուրժուականացված է, և մի կողմից` խաղաղության և հանգստության, մյուս կողմից` ազգային հպարտության միջև ընտրություն կատարելիս, այնուամենայնիվ, կընտրեն առաջինը»։

Փաշինյանի ռեժիմի կայունությունը բացատրվում է ոչ միայն խորհրդարանական մեծամասնությամբ և հայ հասարակության կայունության պահանջով,- կարծում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։

«Փաշինյանի կառավարության դիրքերը, իհարկե, բավականին ամուր են` առաջին հերթին անվտանգության բլոկի աջակցությամբ, ինչպես նաև արտաքին ուժերի այն կուրսի հաստատմամբ, որն այժմ կա Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Դա ենթադրում է սահմանի հատվածների սահմանազատում»,- ասել է նա «iz.ru»-ին:

Միևնույն ժամանակ, եկեղեցու ներկայացուցիչների դերը ներկա ժողովրդական վրդովմունքում,- շարունակել է Արեշևը,- կապված է առաջին հերթին քաղաքական բողոքի ցանկացած ձևի ձախողման և ընդդիմադիր կուսակցությունների վարկաբեկման հետ։

Նշենք, որ բողոքի ցույցերի ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Հայաստանի բնակիչների վրդովմունքը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ տարածքների սահմանազատման գործընթացները տեղի են ունենում ամբողջությամբ Բաքվի պահանջներին համապատասխան: Այդ մասին վերջերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.

«Դա մեր պայմաններով է և դա մեր հերթական հաղթանակն է»։

Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, հայ հասարակությունը կողմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն այդ գործընթացում ՀՀ կառավարության զիջումները շատերի կողմից չափազանցված են համարվում։

«Հայաստանում դժվար թե որևէ մեկը դեմ լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այլ բան է, թե ի՞նչ պայմաններով է դա տեղի ունենում։ Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մի զգալի մասը վստահ չէ, որ եթե այսպես շարունակվի, ապա, ի վերջո, Հայաստանի սահմանը չի անցնի Երևանի կենտրոնով։

Հասարակությունը վախենում է հետագա զիջումներից և անորոշությունից։ Եվ միևնույն ժամանակ փորձագետները հասկանում են, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն աշխատում են պաշտոնական Բաքվի հետ լիովին համաձայնեցված»,- պարզաբանել է Անդրեյ Արեշևը։

Ինչ էլ որ լինի, փորձագետները հայտարարված նպատակներին հասնելու առումով ցույցերի հեռանկարներ չեն տեսնում: Փաշինյանը հույսը դնում է ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին աջակցության վրա, իսկ ընդդիմադիր ուժերը դժվար թե բավարար քաղաքական կապիտալ ունենան։

Այնուամենայնիվ, այս բողոքի շարժումն ինքնին որոշ ժամանակ կտևի և հավանաբար կկարողանա որոշակի ազդեցություն ունենալ երկրի քաղաքական իրավիճակի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular