ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ իշխանափոխության համար իրեն ընդամենը մի երկու օր է անհրաժեշտ։ Եվ այդ դժվարին իրավիճակում հանրապետության վարչապետը որոշում է թռչել Դանիա, որտեղ նրան արդեն սպասում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը, գրում է tsargrad.tv-ն։

Մայիսի 13-ին Հայաստանի վարչապետը լքել է երկիրը։ Նրա մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Դանիայում կայանալիք ժողովրդավարության գագաթնաժողովին։ Իր այցի ընթացքում կառավարության ղեկավարը մտադիր է հանդիպել նաև Թագավորության վարչապետ, խորհրդարանի նախագահ և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Հավելենք, որ այս օրերին Հայաստանում չեն դադարում բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները։ Անհնազանդության ակցիաների մասնակիցները վստահ են, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

Ավելի վաղ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ վարչապետի իմպիչմենտի գործընթացը կտևի մի քանի օրից ոչ ավել։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններ արդեն համաձայնել են սկսել այդ ընթացակարգը խորհրդարանում: Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, մեկնաբանելով վարչապետի հեռանալը, ցանկանում են, որ նա այլևս չվերադառնա Հայաստան. «Միայն թե կորչի…»:

Իսկ ահա Freedom_Fighter_1991 մականունով առցանց օգտատերն առաջին հերթին ուշադրություն է հրավիրել գագաթնաժողովի օրակարգի վրա. «Ստացվում է, որ այստեղից՝ բողոքի ցույցերից, մարդիկ փախչում են դեպի ժողովրդավարության գագաթնաժողով»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular