ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործառույթների ավտոմատացման միջոցով խնայելով ռեսուրսները և քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ. Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Էլեկտրոնային քարտեզն էապես կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Այն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։

Նախկինում քաղաքային տնտեսության մեջ կիրառվում էին տարբեր գործիքներ՝ այդ թվում google և yandex: Այսօր հարթակում, առցանց ռեժիմով, հավաքագրվում են տարբեր կառույցներից ու տվիչներից ստացված տվյալները՝ անգամ օդի աղտոտվածության ցուցիչները:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular