ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ. ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը X-ում անդրադարձել է Ադրբեջան կատարած այցին:

«Այսօր առավոտյան Ադրբեջանում հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ՝ մտքեր փոխանակելու Հարավային Կովկասում ԵԱՀԿ ջանքերի վերաբերյալ։ Հայաստանի հետ սահմանազատման մասին վերջերս հայտարարված համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Խրախուսել եմ երկու երկրնին պահպանել խաղաղ բանակցությունների թափը՝ ի շահ ժողովրդի», - գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Բորգի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում էր, որտեղ նրան հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել էին ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Յան Բորգն ընդգծել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular