ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ․ Արարատում կրակոցներ են հնչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության  քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Պարզվել է որ  ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Նիվա»-ից և «Opel»-ից իջել են մի խումբ անձինք և խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով  հայհոյանքներ հնչեցնելով  նախապես իրենց հետ վերցված փայտերով և մահակներով մի քանի անգամ հարվածլ են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, որի ընթացքում  ատրճանակից արձակվել են կրակոցներ: 

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն, «Opel»-ի վարորդը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ․-ն, իսկ վերջիններիս ուղևորներն են հանդիսանում Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մկրտիչ Դ․-ն, 26-ամյա Արմեն Թ․-ն, 21-ամյա Շանթ Ղ․-ն, 23-ամյա Քերոբ  Ղ․-ն, 23-ամյա Համբարձում Գ․-ն և 24-ամյա Էմին Գ․-ն, ովքեր մայիսի 11-ին ժամը 19։10-ի սահմաններում  Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ  Դ․-ին, ով էլ իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել:

Դեպքի վայրի զննությամբ փորձագետի կողմից հայտնաբերվել է մի քանի հատ 9մմ տրամաչափի կրակված  պարկուճ:

Ոստիկանները  մայիսի 12-ին Տիգրան Մ․-ին հայտնաբերել ու  ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվեծների պահման վայր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին  և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին ժամանակահատվածում Արարատի մարզը դարձել է Հայաստանի ամենակրիմինալ մարզը։ Հաճախակիացել են քրեական «ռազբորկաները», գողությունները, այդ թվում՝ բնակարանային, ու կարծես թե Արարատի մարզը ձեռնոց է նետել Սիցիլիային ու հաստատ կարող է ստանալ թիվ 1 կրիմինալ մարզի կարգավիճակ։ 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ով ավելի շատ հայտնի է «դդմաշենցի Սարո» մականվամբ, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ով կարճ ժամանակում հրաժեշտ տվեց ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետի պաշտոնին ու հանգրվանեց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը, ով արդեն ձեռք է բերել «ադամանդե ձեռք» մականունը, ոչ լիարժեք են տիրապետում մարզում օպերատիվ իրավիճակին, ինչի պատճառով էլ «կրիմինալը ծաղկում է» մարզում։ 

Մայիսի 11-ին հերթական ռազբորկան ու կրակոցներն էին հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա, իսկ ոստիկանության Մասիսի բաժնում կարծես թե թմբիրի մեջ լինեին։ Եթե նրանք տիրապետեին օպերատիվ իրավիճակին և ժամանակին ստանային օպերատիվ տեղեկություններ դեպքի մասին, ապա հնարավոր կլիներ կանխել «ռազբորկան»։ Երբ բանը բանից արդեն անցել էր, նոր ժամեր անց Մասիսի ոստիկանության ծառայողները, բայց ո՛չ վարչության պետը, ո՛չ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ո՛չ էլ Մասիսի բաժնի պետը չէին բարեհաճել ժամանել դեպքի վայր, այլ դեպքի վայր էր ժամանել օպերատիվ խումբը, ովքեր էլ այնտեղ հայտնաբերել էին վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել էինՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը և փորձաքրագետը։ 

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները գոնե այս անգամ պետք է ապացուցեին, որ հավատարիմ են ոստիկանի կոչմանը, այլ ոչ թե ավելի շատ զբաղված են «թիթեռ նկարելով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular