ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Washingtonpost-ը՝ հայկական բանակում ծառայող աղջիկների մասին

ՖՈՏՈ

Լուսանկարչուհի Լենա Մուհան հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս  առաջին կին կռվողներին՝ մի քանի տասնամյակի պատմություն ունեցող հակամարտությունում: Այսպես ՆԱև վերնագրված   Washingtonpost-ի՝  հայկական բանակում ծառայող աղջիկների ու երիտասարդ կանանց մասին հրապարակումը:

«Տասնյակ տարիներ տևող հակամարտությունում անցած տարի Կովկասում Ադրբեջանի ու էթնիկ հայերի զինված ուժերի միջև մի քանի  բախումները պատճառ դարձան, որ շատ երիտասարդ կանայք ու աղջիկները վիճարկեն ավանդական գենդերային դերն ու զենք վերցնեն: Նրանք առաջամարտիկներ են, ովքեր դիմադրում են շատ պահպանողականների, որովհետև նրանք որոշել են կարիերա անել այնտեղ, որտեղ կանայք դեռ մուտք չեն գործել»,-գրում է պարբերականը:

Աղբյուրը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 23 աղջիկներ առաջին անգամ ռազմական ակադեմիա ընդունվեցին 2014-ին, իսկ Ստեփանակերտում՝  անցած տարի:

Լուսանկարիչն այցելել է Երևանի ու Ստեփանակերտի ռազմական բարձրագույն հաստատություններ: Նա նշել է, չնայած շատ ընտանիքներ ունեն բանակում ծառայողներ, բայց կանանց ծառայելուն դեմ են:

«Կանայք չպետք է բանակում լինեն, դա նրանց տեղը չէ: Նրանք ուղղակի նման չեն տղամարդկանց»,-ասել է Երևանի ռազմական ակադեմիայի հրամանատարներից մեկը:

Չնայած բազմաթիվ խոչընդոտների՝ աղջիկներն ու երիտասարդ կանայք միմյանց հետ ստեղծել են ամուր կապեր:

Լուսանկարիչը նշել է. «Սովորաբար, երիտասարդ կինը չի լքում ծնողների տունը, քանի դեռ ամուսնացած չէ: Ամուսնանալուց հետո նա ապրում է ամուսնու ընտանիքի հետ:  Կարծում եմ, որ նաև այս պատճառով է, որ կանայք ամուր ընկերություն են ստեղծում, նրանք ավելին են, քան կուրսընկերները, նման են ընտանիքի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular