ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վիճակում է պատուհանից ընկած 2-ամյա երեխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com տեղեկություններով մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, ով նշված հասցեում բարձրությունից վայր է ընկել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին երեխայի 31-ամյա հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում որդին բարձրացել է իրենց բնակարանի 1-ին հարկ ննջասենյակի պատուհանագոգին և հենվելով բաց պատուհանի փակված ցանցին ընկել է դուրս և ստացել մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular