ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով այսօրվա իրադարձությունները՝ հայտնեց, որ տեղեկություններ է ստացել, որ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ժողով է արել և ասել, որ անպայման նշեն բոլոր ուսանողների բացակաները։ Նա շեշտել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։

«Ասել է ՝ պետք լինի՝ 1000 ուսանող էլ կհեռացնի։

Զգուշացնում եմ՝ սահմանները մի անցեք, եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն և մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել ճշմարտության և հաշտության մեջ։

Էլինա Ասրիյանը չգիտեմ՝ ով է, բայց այս երկրում գոյություն ունի քաղաքացու իրավունք, եթե չեմ սխալվում։ Ընդվզելու, անհամաձայնություն հայտնելու իրավունք։

ԵՊՀ-ն հոգու դարբնոց է եղել, և այդպես էլ պետք է մնա։ Այնտեղից մարդիկ ճախրանքով պետք է դուրս գան, և ոչ թե խեղճ, զսպված, սահմանափակված, առանց արժեքներ, դավանանք ունենալու։

Ես վաղը գնալու եմ համալսարան։ Թե՛ Էլինա Ասրիյանին, թե՛ ռեկտորին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, պարզապես զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք։ Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն և մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել ճշմարտության ու հաշտության մեջ։

Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել»,–ասաց սրբազանը։

Նա դիմեց նաև Բրյուսովի համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին։ Սրբազանի տեղեկություններով՝ վերջինս հավաքել է դեկաններին, դասախոսներին և սպառնացել, որ որևէ մեկն իրավունք չունի մասնակցելու այս ամենին։

Սրբազանը նաև հայտնեց, որ առավոտյան ժամը 10-ին համակիրների հետ գնալու է ԵՊՀ՝ ուսանողներին ողջունելու։

Նա նաև հատնեց, որ այնուհետև այցելելու է Հայաստանի ժուռնալիստների միություն՝ շնորհակալություն հայտնելու լրագրողներին՝ կատարած աշխատանքի համար։

«Հետո մետրոյով գնալու է Գարեգին Նժդեհի կայարան՝ տեսնելու, թե ինչպես են մարդիկ «Երրորդ մասում»»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular