Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս մասին հրապարակելով տեսանյութ գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Ալոոո, մարդու իրավունքների պաշտպան, ո՞ւր ես…»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՄԻՊ-ն այցելել էր «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։