ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը  չսկսված՝ ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց:

Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչու կամ ինչ հիմքով դատարանն այդ քայլին գնաց, սակայն մի բան պարզ է` գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց:

Այս պահին Նարեկից ու Վազգենից բացի, անազատության մեջ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև Տավուշի դեպքերով անցնող մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ:

Այս մարդկանց ազատության մեջ գտնվելը մեծ իմպուլս կհաղորդեր երկրում ծավալված ներքաղաքական իրադարձություններին, և նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջիններս շարունակում են ապօրինի փակի տակ մնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular