ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առիթ չունեն գալու, ստիպված կաշառել ենք որ գան, մարդիկ չէ՞:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ցուցարարների 70 տոկոսը դրամի համար է գնում ցույցերի։

«Դրանք հանցանքներ են, եթե ԱԱԾ-ն կամ այլ ստուգող մարմինները փաստեր ունեն, թող անեն, չունեն փաստեր, ուրեմն իրենք որպես ինստիտուտ չեն գործում։ Այդ մարդկանց հետևից պիտի գնան, ովքեր այդպիսի բաներ են ասում։

Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանն է այդպես ասել, նա պատասխանեց․

«Ուրեմն Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու, պատասխանատվության, ինչ ասե՞մ, իմիջիայլոց, վարչապետի թեկնածուներից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է»։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ կարող է Բագրատ Սրբազանի դիմաց կանգնել, նայել նրա գեղեցիկ աչքերին ու ասել՝ Բագրա՛տ Սրբազան, եթե այստեղ հավաքվածների 70 տոկոսը փողով չէ, քո բոլոր Սրբազաննների, «Հռոմի-մռոմի, կաթոլիկ-մաթոլիկ», սաղի անեծքը թող թափվի իմ ու իմ ընտանիքի գլխին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular