ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի սեպտեմբերի 20, թե 23-ն էր, ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստին, որտեղ Արարատ Միրզոյանն ասում էր մի բան Բայրամովն իրեն հերքում էր Արարատի Միրզոյանի վարչապետի խոսքերով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։

«Ուրիշ բան չեմ ասում ես, թող միայն դա հիշեն, մնացած ձախողումների մասին չեմ ասում։ Հայաստանի պատմության մեջ այսպիսի խայտառակ դրվագ երբեք տեղի չի ունեցել, այդպիսի կարևոր ամբիոնում այդպես մերժվել ու հերքվել սեփական երկրիդ ղեկավարի կողմից։

Ես զարմանում եմ, ոնց չեն ամաչում այս մարդիկ, ամոթն ո՞ւր է կորել։ Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է, գործակալ է, լավ բա դուք ո՞վ եք։ Փրկիչնե՞ր եք, այո, թող գնան մեզ փրկեն իրենցից, զարմանում եմ։ Ամոթ չունեն ո՛չ իրենք, ո՛չ իրենցից սնվողները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, թե այդ փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Որևէ կարգի լրջություն այս կարգի փասի հիշատակումից հետո այդ մարդկանց ու իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ, սա ամենամեղմ գնահատակնն է, որ ինձ կարող եմ թույլ տալ։

Նշենք, որ Շարժմանը միացած դիվանագետների խորհրդի անդամները ի դեմս Վահագն Մելիքյանի երեկ Հանրապետության հրապարակում հարթակից հակասահմանադրական և հակաօրինական էր որակել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականցավող սահմանազատման գործընթացը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular