ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացատրե՛ք դասախոսներին, որ իրենց արածը ՔՕ-ով նախատեսված արարք է․ Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում եմ գրառումս հասցնել Բրյուսովի ուսանողներին, որոնք ուզում են ակցիաների մասնակցել, բայց ռեկտորն ու որոշ դասախոսներ խոչընդոտում են...

Հարգելի ուսանողներ, բացատրե՛ք ձեր դասախոսներին, որ իրենց արածը քրեական օրենսգրքով նախատեսված և այդ թվում նաև ազատազրկմամբ պատժվող արարք է։

Առաջարկեք կարդան քրեական օրենսգրքի 236րդ հոդվածը։

Կամ, ավելի լավ է, տպեք թղթերի վրա ամբողջ հոդվածը՝ բոլդ անելով այդ 3րդ կետի «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով» տողը և բաժանեք այդ թղթերը ձեր դասախոսներին։

Ընդհանրապես, հավաքներին (այդ թվում ակցիաներին) ազատ մասնակցելը ձեր քաղաքական իրավունքներից մեկն է։ Այդ քաղաքական իրավունքներն ուղիղ պաշտպանված են ՀՀ սահմանադրությամբ, ՄԱԿ-ի բանաձևերով։

Հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը լուրջ հանցագործություն է։

Բացատրե՛ք դա ձեր դասախոսներին, դեկաններին, ռեկտորին։

ԿԱՐԵՎՈՐ. Եթե ցանկանում եք այս ամենի մասին խորը գիտելիքներ ստանալ, եթե ցանկանում եք սովորել արդյունավետ պայքարել, երկտողով (PM) գրե՛ք։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան, «Ֆեյսբուք»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular