ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 29-ի աստղագուշակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում պատրաստ լինել թյուրիմացություններին և ճանապարհին խոչընդոտներին: Մեծանում է խցանումներում հայտնվելու հավանականությունը: Հնարավոր է ստիպված լինեք ճանապարհի վրա ավելի շատ ժամանակ ծախսել, քան ծրագրել էիք: Բացառված չեն կայանման հետ խնդիրները: Խնդիրների մեծ մասը լուծելուն կօգնի կանոնների իմացությունը և շփվելու ունակությունը, այդ թվում՝ պաշտոնական ատյանների ներկայացուցիչների հետ:

Ցուլ

Ցուլերի մոտ այսօրվա իրադարձությունները կարող են գրգռվածություն առաջացնել: Անամպ սկիզբը կարող է սահուն կերպով վերածվել անհասկանալի կանոններով  և անարդյունավետ ավարտով խճճված պատմության: Լավագույն պահը չէ համառություն դրսևորելու, արկածախնդրությունների և ծրագրված համակարգային գործողությունների համար: Անցանկալի են գնումները և գումարային հաշվարկները: Խնդիրների առաջին իսկ նշանների դեպքում խելամիտ կլինի նահանջել և սպասել:

Երկվորյակ

Երկվորյակները կբախվեն իրենց նախաձեռնությունների բացասական կամ կասկածելի կողմի հետ: Խնդիրներից խուսափելուն կօգնի կարգապահությունը և համաձայնության գալու ունակությունը: Կարևոր է ժամանակին նկատել վրիպակը և միջոցներ ձեռնարկել, նույնիսկ եթե դա խանգարում է ցանկությունների իրագործմանը կամ խոցում է ինքնասիրությունը: Եթե վերադարձել եք նախկին ծրագրերին, իրենց մասին կհիշեցնեն ծանոթ խոչընդոտները:

Խեցետին

Խեցգետիններին օգնության կհասնի շրջահայացությունը, ինքնապահպանման բնազդը: Չի խանգարի ճկունությունը, մանևր անելու պատրաստակամությունը, կառուցողական մտածողությունը: Ցանկացած իրավիճակում ցանկալի է գիտակցել ձեր հնարավորությունների սահմանները և ձեր առջև անհասանելի նպատակներ չդնել: Այսօր դուք խոցելի եք, կախյալ, ոչ բավարար հետևողական և վճռական: Ավելորդությունները և թերհաշվարկերը կարող են ազդել առողջական վիճակի վրա:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակին կանգ առնել, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում: Առավել արդյունավետ կլինի օրվա առաջին կեսը: Չարժե հետաձգել շփումները, ուղևորությունները, պայմանավորվածությունները, հաշվարկները: Եթե բաց թողնեք շրջադարձային պահը, ջանքերի մի մասն անիմաստ կանցնի: Կանգնելու ազդանշան կարող է լինել ձեր արած գործի ճշմարիտ լինելու նկատմամբ կասկածը:

Կույս

Կույսերին այսօր կարևոր է կանխել սխալները: Չարժե նորից ներքաշվել ձեր արժանիքները նսեմացնող և թերությունները ընդգծող սցենարների մեջ: Որպեսզի դեպքի կամ սեփական անհոգության զոհը չդառնաք, ավելի լավ է կասկածելի խաղեր չխաղալ, հետևել ծրագրին, տրամաբանությանը, միաշնական դիրքորոշմանը: Ցանկալի է ֆիքսել իրադարձությունների ճշմարիտ պատկերը և անձնական քրտինքով հասած արդյունքը:

Կշեռք

Կշեռքներն այսօր ապահով կլինեն, այդ թվում՝ անծանոթ տարածքում: Ինչ էլ որ պատահի, չարժե հրաժարվել ձեր օրինական իրավունքներից և լիազորություններից: Բանակցություններում ընկերասիրությունը կարելի է համատեղել կոշտության և սկզբունքայնության հետ: Միաժամանակ, օրը կհիշեցնի հնարավորությունների բնական սահմանների մասին: Բարեբախտաբար, շատերի մտքով անգամ չի անցնի խախտել հաստատված կանոնները:

Կարիճ

Ակտիվ և նախաձեռնող Կարիճներին այսօր պետք կգա ինքնատիրապետում, խելամտություն, ուշադրություն: Արժե հիշել, որ կանոնների վատ իմացությունը չի ազատում դրանք խախտելու համար պատասխանատվությունից: Դրական դեր կխաղա փորձը կամ պարապմունքը. այդ դեպքում անվտանգության տեխնիկան անթերի կպահպանեք: Ցանկալի է ձեզ մոտ ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Լավագույն օրը չէ գործարքների համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս հավասարակշռություն պահպանել ցանկացած փոխգործակցության մեջ: Եթե անհրաժեշտ ամեն ինչ արել եք, ցանկալի է կանգ առնել: Չարժե ձեզ վրա ուրիշի պարտականություններ վերցնել, կատարել գործընկերոջ աշխատանքի մի մասը: Չնայած հնարավոր դժվարություններին՝ օրը խոստանում է վեճերի և հակասությունների բարեհաջող լուծում: Արտաքին գրոհները հետ կմղեք բախտի, ընկերների օգնության շնորհիվ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ ավելորդ ջանադրությունից, ինչպես նաև համառությունից, անճկունությունից: Ծանրաբեռնությունները, ինչպես նաև սխալ սխեմաներին համառորեն հետևելը կարող են հանգեցնել ժամանակի կորստյան, ինքնազգացողության վատթարացման, կատարվող գործի որակի անկման, խնդիրների սխալ ախտորոշման: Խորհուրդ է տրվում բացառել ցանկացած նախաձեռնություն:

Ջրհոս

Ջրհոսներին չի խանգարի կազմակերպվածությունը, կարգապահությունը: Պարտադիր չէ ենթարկվել ստանդարտ կանոններին. այսօր հանգիստ կարող եք հետևել սեփական ռիթմին: Բարյացակամ սահմանափակումների պատրաստակամությունը կազատի ձեզ արտաքին շրջանակներին ենթարկվելու անհրաժեշտությունից: Դեպքերը հաջող կդասավորվեն, սակայն չարժե դա չարաշահել: Ցանկալի է ժամանակին հեռանալ միջոցառումներից:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ապահովագրվել, հրաժարվել կասկածելի կամ աշխատատար միջոցառումներից: Չարժե փորձել ճակատագիրը՝ նորից ու նորից ջանալով հաղթահարել լուրջ արգելքը. տվյալ պահին այդ առաջադրանքը կարող է ձեր ուժերից վեր լինել: Հնարավոր են թյուրըմբռնումներ, այդ թվում՝ ընտանիքում: Որպեսզի համաձայնության գաք կամ հասկացնեք ձեր տեսակետը, անհրաժեշտ է խոսել ազնիվ և ըստ էության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular