ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գրողների միությունը պատրաստվում է դիմավորել Բագրատ Սրբազանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը պատրաստվում է դիմավորել այսօր Գրողների միություն այցելող` Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժման անդամներին։

Օրերս 1or.am-ի վստահելի աղբյուրը հայտնել էր, որ գրողների միջև հակասություններ կան. ոմանք անվերապահ աջակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ոմանք` դեմ են, մի մասն էլ չի ցանկանում, որ գրողները որևէ կերպ ասոցացվեն այս կամ այն շարժման հետ:

Գրողների միությունը մայիսի 9-ից մի քանի հայտարարության տեքստ է մշակել և ոչ մեկը չի տարածել, նախագահ Միլիտոնյանը չգիտի` ինչ հրապարակել։ Արդեն կար գրված հայտարարություն, որը Միլիտոնյանն անձամբ իր անունից պատրաստվում էր հրապարակել: Ընդ որում` սրա մասին լրատվամիջոցին անձամբ էր հայտնել։

Այսօր 1or.am-ը կրկին կապ հաստատեց Միլիտոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ հերթական անգամ հայտարարությամբ հանդես չեկան, հրապարակային էլ չի խոսում՝ առնվազն ինքն անձամբ միանո՞ւմ է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, թե՞ ոչ։

«Այսօր Բագրատ Սրբազանը գալու է Գրողների միություն, կհանդիպենք կխոսենք, ամեն ինչ կասենք», -1or.am-ի հետ զրույցում նշեց Միլիտոնյանը։

«Դիմավորելո՞ւ եք»,- ուղիղ հարցին, Գրողների միության նախագահը պատասխանեց․ «Այո՛, իհարկե»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular