ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հա՛յ ժողովուրդ

Ո՞վքեր իրավունք ունեն խոսել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի անունից․ միանշանակ, բացառապես այն մարդիկ, կրկնում եմ, բացառապես այն մարդիկ, ովքեր Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի (ների) ժամանակ, կամավոր հիմունքներով, գնացել և մասնակցել են և, իրենց կյանքը գիտակցված դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, միշտ պաշտպանել են Հայաստանը, Արցախն ու Հայ ժողովրդին և ԱՍՏԾՈ կամքով մնացել ողջ։

Եվ, ուրեմն, ես՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին կամավոր մասնակցած, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանս, հայտարարում և առաջարկում եմ, թե ՈՎ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը․

«Տավուշի պաշտպանության համար ձևավորված՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մտել է նոր փուլ, այն վերածվել է հանուն Հայաստանում ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորելու շարժման, որի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մտադիր է ՀՀ Ազգային Ժողովում խորհրդակցություններ սկսել խորհրդարանական երեք խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն՝ իմպիչմենթ հայտնելու համար։

ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ անվստահությանը զուգահեռ ներկայացվի նոր վարչապետի թեկնածությունը։ Հայաստանում փոփոխություններ պահանջող հասարակությունը ևս ցանկանում է իմանալ, թե ում ումով են փոխարինելու, ով է լինելու Հայաստանի հաջորդ ղեկավարը, ասել է թե՝ հաջորդ Վարչապետը։ Նոր վարչապետի թեկնածությունից է մեծ չափով կապված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետագա ընթացքը, հասարակության աջակցությունը շարժմանը, նրա հաջողության գրավականը։

Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանի հաջորդ Վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է լինի իսկական Ազգային Առաջնորդ՝ օժտված հետևյալ չափորոշիչներով․

1) Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող։

2) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա կանգնեցնել թշնամուն՝ զսպելով Հայաստանի տարածքի հանդեպ նրա ունեցած հավակնությունները։

3) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա իր բարձր հեղինակությամբ, Ռուսաստանի աջակցությամբ հզորացնել Հայաստանի ռազմական արդյունաբերությունը, ինչը հնարավորություն կտա թշնամու հետ խոսել ոչ թե ծնկածի ու պարտվածի, այլ արժանապատիվ խաղաղություն պարտադրողի դիրքերից։

4) Ազգային Առաջնորդ, ում մասին հնարավոր չի լինի ասել, որ նա այս կամ այն խմբավորման դրածոն է, կամ այս կամ այն մարդու կամակատարը։

Միայն այս դեպքում է, որ Հայ ժողովուրդը կկարողանա հույս կապել նոր Վարչապետի և նոր իշխանության հետ՝ համախմբվելով նոր Վարչապետի և նոր իշխանության շուրջ՝ հետ բերելով մեր կորուստները և կերտելով մեր երազանքների հզոր և զարգացող Հայաստանը»։

Հայաստանի հաջորդ Վարչապետը պետք է լինի Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած (ՀՀ Զինված Ուժերում 30 տարուց ավել ծառայություն անցած) և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, Հայաստանը արժանապատիվ խաղաղության ճանապարհով տանող, բարոյական արժեքներով ապրող Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական Ճակատ» շարժման Առաջնորդ, Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանը, ով համապատասխանում է վերոնշյալ չորս կետերին ամբողջությամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային Ժողովի երեք խմբակցություններին ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular