ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այսօր ուզում եմ հրապարակավ դիմել Ձեզ. Կարին Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարին Տոնոյանը բաց նամակով դիմել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին

«Սրբազա’ն Հայր,

դեռ չարաբաստիկ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար հանդիպել եմ Ձեզ հետ և տեսել անասելի հայրենասեր, խորագետ ու պատվելի հոգևորականի:

Դեռ 2021 թ.-ից, երբ ինքս էլ վրեժի ու Հայրենիքի կորստի վախից նետվեցի քաղաքականության մեջ, հասկացել եմ, թե ինչքան անիրական ու ինքնավարկաբեկված է հայաստանյան քաղաքական դաշտը և համոզվել, որ միայն Հայ Առաքելական Եկեղեցին կարող է համախմբել ու առաջնորդել Հայրենիքի համար մերօրյա ազատագրական պայքարը, որպես միակ կանգուն մնացած համակարգային կառույց, որպես Աստծո կամքի խոսնակ, որի մասին էլ պարբերաբար խոսել եմ Վեհափառի, Միքայել Սրբազանի և Ձեզ հետ հանդիպումներում:

Դեռ Կիրանցից քայլելով Ձեր գլխավորած շարժման շարքերում, հրաժարվել եմ քայլել ձեր կողքով, որովհետև ես էլ էի փորձել նախորդ տարիներին, որպես շարժման առաջնորդ, օգտակար լինել Հայրենիքիս, բայց չէի հաջողել, և չէի ուզում, որ Ձեր կողքով քայլի չհաջողված քաղգործիչ: Բայց ես միշտ իմ համախոհներով ու իմ հասուն սաներով Ձեր կողքին եմ:

Բայց այս երկու օրերին կարդալով և լսելով, թե հնարավոր ինչ անուններ են հնչեցվում, որպես վարչապետի թեկնածու, ես այսօր ուզում եմ հրապարակավ դիմել Ձեզ.

– Դուք և միայն Դուք եք այս իրավիճակում վարչապետի լավագույն թեկնածուն, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ հնչեցված յուրաքանչյուր անուն մեծ տարակարծություններ ու նորից պառակտում է առաջացնելու Ձեր գլխավորած շարժումով հուսավառված մարդկանց մեջ և….. Աստված մի արասցե, տանելու է շարժումը մարման:

Ուստի, որպես Հայրենիքին զավակ նվիրած սևազգեստ մայր, որպես կարճ, բայց շատ խորատես քաղաքական փորձ ունեցող գործիչ, որպես փորձառու լրագրող ու մանկավարժ, գերհամոզված, որ վարչապետի թեկնածուն չպիտի լինի Հայաստանի այս վիճակում հայտնվելու հարցում չնչին անգամ մեղավորություն ունեցող կամ անփորձ քաղաքական ուժի ներկայացուցիչ, հորդորում եմ Ձեզ ու պահանջում ընդունել հասարակության մեջ դեռ կիսաձայն, բայց հաստատակամ ձևավորվող պահանջն ու հույսը՝ Ձեզ տեսնել որպես

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն`

Կարին Տոնոյան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular