ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից, իշխանության պատվերով իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ․ Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում ձերբակալված «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան էջում նախ լուսանկար էր հրապարակել մեկուսարանից ու գրել․

«Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից»։

Ավելի ուշ նա սև մեկ գրառում է արել իր նկատմամբ քրեական գործի մասին․

«Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։

Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ  հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ֊ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։

Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ֊ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։ Հավանաբար ԱԱԾ֊ում գիտակցում են շինծու ցործի անհեթեթությունն ու հետևանքները։ Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ֊ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։ Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից»։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

Այս մասին Tert.am-ին հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

Նա նշել էր, որ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել ՀՀ ՔՕ 422 հոդվածի հատկանիշներով` այն է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular