ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023թ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ. պատմության այս օրը (11 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լաոս՝ Սահմանադրության օր, Թաիլանդ՝ Առաջին արգելքի տոնի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1898-վախճանվել է նկարիչ Գրիգոր Գաբրիելյանը։

1910-ծնվել է դերասան, ռեժիսյոր Լևոն Աբրահամյանը։

1943-վախճանվել է մանկավարժ Սահակ Հայրապետյանը։

1967-վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։

1970-վախճանվել է հայ խորհրդային թերապևտ, Հայաստանի Կարդիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր Լևոն Հովհանննիսյանը։

1986-վախճանվել է նկարիչ Հովհաննես Շարամբերյանը։

1988-կապված ԼՂՀ-ի դատախազի տեղակալի պաշտոնում ադրբեջանցու նշանակման հետ, Ստեփանակերտում տեղի է ունեցել անհնազանդության ցույց, որը վերաճել է գործադուլի, այն դադարել է միայն երկու օր անց, երբ այդ նշանակումը չեղարկվել է։

1992-անհայտ անձիք խփել են ռուսական Ми-26 ուղղաթիռը, որը վրացական Վազիանիից ուղևորվում էր դեպի ադրբեջանական Նախիջևան։

1994-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կրակի դադարեցման համաձայնագիրը Ստեփանակերտում ստորագրել է ԼՂՀ-ի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերին։

1996-վախճանվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանը։

2006-Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ազգայնական ATAKA կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճնաչող բանաձևը: Այն մերժվել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիան, որի ներկայացուցիչները պնդել են, որ բանաձևի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ:

2007-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նոր նախարար է նշանակել Մովսես Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղարաբաղի զինուժի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

2009-Վախճանվել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

2015-Գլխավոր Դատախազությունը պահանջել է բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին։

2017-Լեռնային Ղարաբաղի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:

2020-Ազգային ժողովն անաղմուկ կերպով ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան՝ սեռական շահագործումից ու սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

2023-Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

330-հանդիսավորությամբ օծվել է Կանստանտինապոլիսը։

482-ծնվել է Բյուզանդիայի կայսր Հուստինանիոս 1-ին Մեծը։

868-չինացի կայսր Վան Ցզեն ստեղծել է «Ալմաստե սուտուրուն», որը մինչև մեր օրերը հասած ճշգրիտ ամսաթիվ ունեցող առաջին տպագիր փաստաթուղթն է։

1720-ծնվել է գերմանացի բարոն, ռուսական բանակի ռոտմիստր և հայտնի պատմող Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ ֆոն Մյունհաուզենը, որի անունը դարձել է բացասական, որպես սուտասան։

1833-այսբերգի հետ բախման արդյունքում խորտակվել անգլիական «Lady of the Lake»առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 215 մարդ։

1858-Միննեսոտան դարձել է ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։

1860-Ջուզեպպե Գարիբալդիի «հազարյակը» ափ է իջել Սիցիլիայում։

1864-ծնվել է անգլիացի գրող և կոմպոզիտոր Էթել Լիլիան Վոյնիչը։

1904-ծնվել է իսպանացի սյուրրեալիստ բնանկարիչ Սալվադոր Դալին։

1918-Ֆելիքս Ձերժինսկու դրդմամաբ ՎՑԻԿ-ը որոշում է ընդունել փակել մոսկովյան թերթերը, քանի որ նրանք տարածում են սուտ լուրեր և խորհրդային իշխանության դեմ են տրամադրում մարդկանց։

1927-ստեղծվել է ԱՄՆ-ի Կինոմշակույթի ակադեմիան։

1928-Նյու-Յորքում սկսվել է աշխարհում առաջին հեռուստահաղորդումների պարբերական հերարձակումը։

1931-Ավստրիական «Կրեդիտ-Անշտալտ» բանկի սնանկացմամբ սկսվել է Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական չգնաժամը։

1937-ԽՍՀՄ Պաշտպանության Նարկոմատի հրամանով պաշտոնից ազատվել է մարշալ Տուխաչևսկին։

1939-սկսվել է Խալխին-Գոլի հակամարտությունը։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների ավիահարվածների արդյունքում ամբողջությամբ քանդվել է Քուինս-հոլլը, որը երկար ժամանակ եղել է Լոնդոնի գլխավոր համերգային դահլիճը։

1944-ԽՍՀՄ-ում պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է ընդունել արտաքսել թաթարներին Ղրիմից։

1949-Սիամի թագավորությունը վերանվանվել է Թաիլանդի։

-Նյու-Յորքում վաճառվել է առաջին «Պոլարոիդ»ֆոտոապարատը  89 դոլլար 95 ցենտ գնով։

1955- սկսվել է խորհրդակցություն Վարշավայում սոցիալիստական ճամբարի երկրների միջև, որի արդյունքում ստեղծվել է Վարշավայի պայմանագրի միությունը։

1987-հնդկական կառավարությունը Փենջաբ նահանգում մտցրել է ուղիղ կառավարում։

1996-էվերեստ բարձրանալիս 8 ալպինիստներ զոհվել են լեռան հարավային լանջին։

2000-հնդկաստանում ծնվել է այդ երկրի միլիարդերորդ բնակիչը՝ Աստա Արորան։

2014-կայացել է ինքնորոշման հանրաքվե Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունում։

2021-Կազան քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում զոհվել է 9 մարդ, հարձակում գործած 19-ամյա Իլնազ Գալիևը ձերբակալվել է:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular