ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ

Անգլիայի ազգային բալետը Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Երևանում է՝ Երևանի քաղաքապետի հրավերով:

Բալետային ամենադրամատիկ ու ամենախորհրդավոր շուրջ երկդարյա պատմությունը Ակրամ Խանի փիլիսոփայությամբ դարձել է 21-րդ դարի գլուխգործոց: Այստեղ չկան վառ ու ճչացող գույներ. ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից:

Երկու օր և երեք ներկայացում՝ Օպերային թատրոնի բեմում: Թատերախումբը Երևանում է գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական 90 հոգանոց կազմով:

Հատուկ ներկայացման համար օդային, ծովային և ցամաքային ճանապարհով շուրջ 25 տոննա ռեկվիզիտներ, դեկորացիաներ, լուսային-ձայնային տեխնիկական միջոցներ են բերվել Երևան:

Հյուրախաղերին ընդառաջ թատրոնում նաև վերանորոգման, վերազինման և հատուկ կահավորման լայնածավալ աշխատանքներ էին:

Մարմնի լեզուն ամեն անգամ ստեղծագործելու և բացահայտելու նոր հնարավորություններ է տալիս: «Ժիզելը» ստիպում է յուրաքանչյուրին վերապրել այս պատմությունը յուրովի:
Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերը բացառիկ են ու պատմական: Երևանը 11-րդ մայրաքաղաքն է աշխարհում, որն ընդունում է անգլիական թատերախմբին։

Մշակութային նախագիծը կարևոր է նաև իր կրթական նշանակությամբ՝ հանդիսատեսին մատուցելով միայն բարձրարժեք արվեստ:

Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած Ակրամ Խանի «Ժիզելը» տարածաշրջանում ներկայացվեց առաջին անգամ: Նախագծի շնորհիվ տոմսերի վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է քաղաքապետարանի հաջորդ նոր ու հավակնոտ՝ «Երևան բալետ ֆեստ 2024» ծրագրին, որը կանցկացվի արդեն այս տարվա հունիսին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular