ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ընթերցողի սեղանին դրվեց սոցիոլոգ, ԱՄՆ Նևադայի համալսարանի հետազոտող գիտնական Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքը: Սա նրա՝ բրենդինգին առնչվող երկրորդ գիրքն է: Ասում է՝ «Բրենդի կառավարում» գիրքն ավելի շատ ներածություն էր, որտեղ խոսվում էր բրենդ կոնցեպտի, դրա առանձնահատկությունների մասին, թե ինչպես է տարբերվում գիտության մեջ առկա հարակից այլ տերմիններից և եզրույթներից: «Երկրորդ գրքի մեջ փորձ եմ կատարել էլ ավելի խորքային վերլուծություն իրականացնել: Փորձել եմ միկրո մակարդակից մինչև մակրո մակարդակ վերլուծել բրենդ կոնցեպտը՝ սկսած անձի մակարդակից, թե ինչպես ենք ձևավորում բրենդ մինչև երկրների մակարդակ: Սա բավականին ծավալուն գիրք է, բաղկացած է չորս մասից:

Առաջինը ներածական հատվածն է, թե ինչ է բրենդինգը որպես գիտություն, դիսցիպլին, ինչ գործառույթներ է իրականացնում և այլն: Այստեղ տալիս եմ դիսցիպլինի նկարագիրը, կատարում նաև կատեգորիաների վերլուծություն: Երկրորդ գլխում անցում եմ կատարում բրենդինգին ընկերությունների ոլորտում: Ամենաառաջինը գոյություն են ունեցել ապրանքային և կազմակերպական բրենդները, հետո դրանց զարգացման արդյունքում սկսել ենք խոսել անձերի և երկրների բրենդավորման մասին: Ուստի, երկրորդ գլխում սահուն անցում եմ կատարել կորպորատիվ կամ կազմակերպական բրենդինգին: Փորձել եմ ցույց տալ, թե ինչպես ճիշտ բրենդ կառուցել կազմակերպությունների բնագավառում, ներկայացրել եմ որոշակի խորհուրդներ, մանրամասն վերլուծել երեք բրենդ հայաստանյան իրականությունից»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթ Շաքարյանը:

Գրքի երրորդ գլխում հեղինակն անցում է կատարում անձերի բրենդավորմանը՝ անդրադառնալով անձի բրենդի ստեղծման կարևորությանը: «Անձի բրենդավորումն անհրաժեշտ է բոլորին, քանի որ մրցակցում են բոլորը, ամեն մեկն՝ իր բնագավառում, ուստի յուրաքանչյուրին անհրաժեշտ է բրենդը՝ տարբերվելու և իր մասնագիտական աճը հեշտ կառուցելու համար: Այս գլխում տալիս եմ պարզ ստրատեգիա, թե ինչպես կարող ես ստեղծել քո անձնական բրենդը՝ քայլ առ քայլ նկարագրելով ամբողջ գործընթացը: Այս գլխում վերլուծել եմ Շառլ Ազնավուրի բրենդը: Նա համաշխարհային մեծություն է, ոչ ստանդարտ իր տեսակով, եթե դիտարկենք իրեն որպես բրենդ: Փորձել եմ իրեն ստանդարտի շրջանակում սխեմատիկ պատկերել, բայց նա բավականին շեղվում է ստանդարտից, քանի որ գործ ունենք լուրջ մեծության հետ:

Գրքում նշում եմ, որ համաշխարհային բրենդները պատահականության արդյունք չեն, ամեն ինչ պլանավորված է, և դրա արդյունքում են իրենք հասել բարձունքի: Շառլ Ազնավուրի պարագայում սկզբնական շրջանում ամեն ինչ մի փոքր սպոնտան է գնացել, իսկ հետո կառուցվել է բրենդի կոնտեքստում: Իր մեջ կարելի է մի քանի առանձնահատկություն առանձնացնել, մի կերպարի մասին չէ խոսքը: Ազնավուրի պարագայում ունենք ստեղծագործ-բանաստեղծ, երգիչ-կոմպոզիտոր-երգահան, քաղաքական գործիչ և Հայաստանի՝ հայի ինքնության կերպարը ներկայացնող դեսպան: Նա կարծես մեր դիմագծի կրողը լինի և վառ ներկայացուցիչը արտերկրում»,-նշում է մեր զրուցակիցը: Գրքի չորրորդ գլխում հեղինակն անդրադարձել է տարածաշրջանների բրենդավորմանը: Հիշեցնում է՝ ներկա դարաշրջանում մրցակցում են ոչ միայն ապրանքներն ու ընկերությունները, այլ նաև տարածաշրջանները:

«Տարածաշրջանն ավելի «անձրևանոց բրենդի» տեսքով է, այն ավելի լայն է և իր մեջ ենթադրում է միկրո և մեզո մակարդակի բրենդներ, բայց եթե քո այդ «անձրևանոցային բրենդը» ճիշտ չես դիրքավորում, ապա իր ներքո առկա փոքր բրենդները խնդիր են ունենում առհասարակ համաշխարհային տնտեսական շուկայում գոյություն ունենալու հետ: Այս տեսանկյունից շատ կարևոր է քո տարածաշրջանի բրենդավորումը: Դա պարզապես քո տարածաշրջան զբոսաշրջիկներ ներգրավելը չէ միայն, այլև քո անունն է համաշխարհային շուկայում: Երբ ասում են «Made in Armenia», այն պետք է մարդուն հստակ ասի, թե ինչ է սա նշանակում, օրինակ՝ վստահելիություն, նորաձևություն, պատմություն, ճարտարապետական լուծումներ և այլն: Տարածաշրջանային բրենդինգի իմաստը դա է, որ «Made in Armenia»-ն ճիշտ դիրքավորում ստանա համաշխարհային մրցակցային շուկայում»,-ընդգծում է նա:

Հեղինակը գիրքն ամփոփել է՝ խոսելով ռեբրենդինգի մասին:Լիլիթն ասում է՝ իր կարևոր առաքելությունը համարել է հայալեզու մասնագիտական գրականության զարգացումը: «Ուսանող էի, երբ բախվեցի մասնագիտական այդ բացին: Առհասարակ, հայալեզու գրականություն չկար, հնարավոր է՝ գտնեիր մեկ-երկու հայալեզու հոդված: Դեռ այն ժամանակ վստահ էի, որ եթե կարիերաս շարունակելու եմ ակադեմիական ոլորտում, ապա պետք է ունենամ իմ ներդրումը: Այդ տեսանկյունից շատ կարևոր է գրականության զարգացումը: Գիրքը ստեղծելու առաջին նպատակս այն է եղել, որպեսզի այն ձեռնարկ հանդիսանա կրթության ոլորտում: Երկրորդ՝ գիրքը հետաքրքիր և օգտակար կլինի գործարար ոլորտին նույնպես: Շատ հետաքրքիր մոդելներ եմ ներկայացնում, որոնք կիրառվել են արտերկրի բրենդինգի պրակտիկայում և բավականին լուրջ հաջողություններ են գրանցել այդ ոլորտներում:

Դրանք կարող են տեղայնացվել մեր շուկայի համար: Բրենդինգի տեսանկյունից փոքր-ինչ բաց ունենք մեր շուկայում: Եթե դիզայնի տեսանկյունից բավականին առաջ ենք գնացել, ապա բրենդռազմավարության և բրենդ-գաղափարախոսության տեսանկյունից դեռ շատ անելիքներ ունենք: Բրենդինգը երկու մեծ բաղադրիչ ունի՝ վիզուալիզացիա և վերբալ ներկայացվածություն: Սկսած այն լեգենդից, թե ինչ ես պատմում քո բրենդի ներքո, վերջացրած քո անունով և սոցիալական արժեքներով, դրանք ստեղծում են քո դիրքը: Այսօր բրենդը միայն տնտեսական ոլորտը չէ ներկայացնում, այն մրցակցում է իր սոցիալական բաղադրիչով, թե ինչ արժեքներ է կառուցում, ինչ արժեքների վրա է հենվում, և ինչ արժեքների կրողն ենք դառնում մենք, երբ սկսում ենք այդ ամենի սպառումը»,-ասում է հեղինակը:

Վստահ է՝ այսօր բրենդինգի կարիք ունեն նաև գաղափարները: «Ճիշտ գաղափարախոսության բրենդավորումը կարող է հանգեցնել ճիշտ քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Այս տեսանկյունից բրենդինգը շատ կարևոր է և հիմնվում է արժեքների վրա: Սոցիալական բաղադրիչն այսօր կարևորագույն դեր է սկսել խաղալ բրենդինգի տիրույթում»,-եզրափակում է «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գրքի հեղինակ Լիլիթ Շաքարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular