ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են դասել իրենց անձնական շահերն ու օտար ուժերի նպատակները․ Այս ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակի հայտարարությունը․

 «Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանը, բովանդակ հայ ժողովուրդը կրկին յայտնւել է աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին, նրան հարւածում են դրսից՝ նրա արտաքին թշնամիները, նրան ջլատում են ներսից՝ օտարների կարգին լծւած եւ Հայաստանի իշխանութեան աթոռներին բազմած ապիկար իշխանաւորները:

Արցախը կործանելուց եւ հայաթափելուց յետոյ, այժմ սկսւել է Հայաստանի Հանրապետութիւնը բզկտելու ընթացքը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իբր «օրինական ու իրաւական» սահմաններ գծելու բանակցութիւններ են տեղի ունենում՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան տառին ու ոգուն, միջազգային բոլոր օրէնքներին եւ հիմունքներին հակասող եղանակով, Ադրբեջանի եւ Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումների եւ ուժի սպառնալիքների ներքոյ, ինչին համաձայնւել են ՀՀ գործող իշխանութիւնները. նրանք անտեսելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անվտանգութեան բոլոր նախադրեալներն ու հիմունքները, մեր ազգաբնակչութեան կենսական պահանջներն ու ազգային-պետական շահերը, ցաւօք որոշել են գնալ մինչեւ վերջ նահանջելու պարտւողական քաղաքականութեամբ ու գործողութիւններով, խորտակել մեր ժողովրդի դիմադրութեան բոլոր սիւները, Սահմանադրութիւնը, պետական համակարգը, բանակը, դիւանագիտութիւնը:

Հայաստանի իշխանութիւնները առաջնահերթ են դասել իրենց անձնական ու նեղխմբակային շահերն ու օտար՝ մեծապետական ուժերի աշխարհաքաղաքական նպատակներն ու նրանց միջոցով ուղղակիօրէն ֆինանսաւորւող ծրագրերը, որոնք խոստանում են կեղծ խաղաղութիւն, առանց որեւէ անվտանգային միջազգային երաշխիքի, որի մասին խոստովանում են հէնց իրենք:

Այս ստոր քաղաքականութեան իրական գինը վճարում է հայ ժողովուրդը՝ կանգնած պետականութեան կորստի սպառնալիքի, հայրենի տնից տարագրւելու ու կրկին ցեղասպանութեան ենթարկւելու ողբերգական հեռանկարի առջեւ:

Ի տես այս ցաւալի հեռանկարի մեր ժողովուրդը փորձում է ելք գտնել՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այս անգամ իր որոշիչ խօսքն է բարձրաձայնել Հայոց Առաքելական Եկեղեցին, իր նւիրեալ սպասաւորների միջոցով եւ արթուն կեցւածքով, որի շուրջ համախմբումի աննախընթաց օղակ է ձեւաւորւել: Մեր եկեղեցու շուրջ երկուհազարամեայ ճանապարհը ազգային եւ հոգեւոր ծառայութիւն է, մեր ինքնութեան անբաժանելի մասը:

Ականջալուր հայրենի Տաւուշից սկիզբ առած, Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում ծաւալւող եւ դէպի հայութեան մայրաքաղաք Երեւան ուղեւորւող ժողովրդային շարժման խորհրդին, մեր զօրակցութիւնն ու աջակցութիւնն ենք յայտնում Հայաստանի ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգ սահմանների պահպանման պայքարին, որը Տաւուշի թեմի առաջնորդ եւ շարժումն առաջնորդող Բագրատ արք. Գալստանեանի միջոցով իրաւմամբ բնութագրւել է՝ երթ ճշմարտութեան եւ հասարակական լայն հաշտութեան համար՝ Յանուն Հայրենիքի եւ պատւի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular