ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ներքաղաքական ճգնաժամ Հայաստանում. լարվածությունն աճում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, գրում է fondsk.ru-ն։

Բողոքի ակցիայի առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով մայրաքաղաք էր հասել` գլխավորելով բազմահազարանոց շարասյունը, նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ էր տվել  հրաժարական տալու համար, իսկ այն բանից հետո, երբ դա կանխատեսելիորեն չէր կատարվել (այդպես է անում իսկական ժողովրդավարը, ով իշխանության է եկել 6 տարի առաջ փողոցային բողոքի ալիքի վրա և իշխանությանը հանձնելուն չդիմադրելու պայմանով), հոգևորականը հայտարարել է ԱԺ-ում վարչապետի իմպիչմենտի նախաձեռնման մասին:

Դրա համար ակնհայտորեն միայն ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն, ուստի ընդդիմության խնդիրը հեշտ չէ։ Բնականաբար, «կաբինետային» պայմանավորվածությունների ձեռքբերումն արագացնելու նպատակով, պետք է դրանք աջակցել խաղաղ անհնազանդության գործողություններով, ինչը և հայտարարվել է։


Ինչպես պարզաբանել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը` շատ բան «կախված կլինի ցուցարարների վճռականությունից և նրանից, թե որքանո՞վ են նրանք կազմակերպված, որքանո՞վ են պատրաստ հետևել ուրվագծված նպատակներին»։

«Իհարկե, իրավիճակը բավականին լուրջ է, պարզ է, որ այն վաղուց էր հասունացել, սակայն հնարավոր հեռանկարների մասին դեռ հստակ կանխատեսումներ անել անհնար է: Չի կարելի թերագնահատել ուժային ռեսուրսը և արտաքին աջակցությունը, որը տրամադրվում է Փաշինյանին, նրա ստի և սադրանքների մեքենան, որը նա ճշգրտել է և միշտ օգտագործել:

Օրինակ` իշխանամետ քարոզիչները և հարակից լրատվական ռեսուրսները փորձում են ամեն ինչ անել նախկին իշխանություններին (մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին), ինչպես նաև առասպելական «Կրեմլի գործակալներին» բողոքի ցույցերին կպցնելու համար, բայց դա, մեղմ ասած, չի ստացվում:

Բավական է ծանոթանալ  համահայկական համբավ ձեռք բերած այդ քահանայի կենսագրությանը, որպեսզի պարզ լինի նման ենթադրությունների անհեթեթությունը։ Այստեղ կարևոր է այն, թե արդյո՞ք այս ձևավորվող բողոքի շարժումը կկարողանա որևէ կառուցողական այլընտրանք առաջարկել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջների բավարարման այն կուրսին, որը հիմա պաշտպանում և հետևողականորեն իրականացնում են Փաշինյանը և նրա կառավարությունը»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular