ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով, հաղորդագրություններ էին տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել՝ կասեցնել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Երեւան շարժվող երթը։ Լույսը չբացված՝ Արմեն Աբազյանի ԱԱԾ-ն եւ Փաշինյանի համերկրացի Վահե Ղազարյանի ՆԳՆ-ն հայտարարություններ տարածեցին՝ հավաքի մասնակիցներին հորդորելով պահպանել հասարակական կարգը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին իրավապահները հորդորում էին՝ պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։

Կեսօրից հետո էլ Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն մտավ «խաղի մեջ»` հայտնելով, թե բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից «ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով» սկզբում 2, հետո էլ, թե 16 անձ է ձերբակալվել, հիմքը Տիկ-Տոկում հայտնված ինչ-որ տեսանյութ է: Պարզ է, որ ուժային կառույցների՝ Փաշինյանի կամակատար ղեկավարները փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժման մասնակիցները հանցագործներ են, սպասվում է հանցագործություն պետական կարգի դեմ, իսկ իրենք հասարակական ու սահմանադրական կարգն են պահպանում: Կարծես 2018-ը չի եղել, եւ Նիկոլ Փաշինյանը փողոցով չի եկել իշխանության` այդ սահմանադրական կարգը տապալելով:

Ողջ պետական ապարատը, իշխանական քարոզչամեքենան էլ օրեր շարունակ լծված էին շարժումը վարկաբեկելու, կասեցնելու գործին, սակայն երեկոյան պարզ էր արդեն, որ դա արդյունք չի տվել` ժամը 16:00-ին Հանրապետության հարապարակը լեփ-լեցուն էր, եւ դա խոսում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հանրության իրական վերաբերմունքի մասին: Հրապարակը հիշեցնում էր 6 տարի առաջ նույն օրերի հրապարակը, որտեղ մարդիկ Սերժ էին մերժում` Նիկոլին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular