Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել, մենք հիմա ժողովրդի հետ կխոսենք, հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ես կհանդիպեմ և կխորհրդակցեմ նաև ՔՊ–ական պատգամավորների հետ»,– ասաց նա։
Բագրատ Սրբազանը նաև գործադուլի և դասադուլի կոչ արեց։
«Վաղվանից` ժամը 10:00-ից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնում, բոլոր ուսումնական հաստատություններում դասադուլ անցկացրեք»,– հայտարարեց Սրբազանը։
Նա մարզերի բնակիչներին հորդորեց սկսել անհնազանդության գործողություններ։