ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին հաղթանակն ենք գրանցել․ Հանրապետության հրապարակից հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Առանց որևէ խոչընդոտի՝ ուզում էին սահմանազատման քարերը դնել․ լուրը ստացանք, որ վերջին երեք քարերը չեն դրել՝ կասեցվել է կամ դադարեցվել է այդ գործընթացը՝   շնորհիվ այս ժողովրդի, և այդպես լինելու է բոլոր հանգրվաններում»,-ասաց նա։  

Սրբազանն ասաց, որ եկել են՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից․ «․․․ որ շարունակաբար այցելել է մեր հայրենիք, դժբախտաբար՝ ստել, խաբել, մոլորեցրել, և հետո ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Մենք դեմ չենք եղել ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով՝ միակողմանի, ծնկած, անընդունելի էր մեզ համար։ Հստակ եմ ուզում ասել, որ բոլոր մանիպուլացիներից հրաժարվենք։ Այս գործընթացը մեզ համար երկու երես ունի, մեկը՝ իրավական, մյուսը բարոյական»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Բագրատ Սրբազանը ներկայացրեց ժողովրդի պահանջը։

«Այս կառավարությունն իր  ղեկավարի գլխավորությամբ ձախողել է ծայրից ծայր երկրի կառավարումը, եկեղեցին թիրախ է դարձրել, ցեղասպանության ժխտումը,  Արցախի կործանումը»,-ասաց նա և ժողովրդի անունից պահանջեց վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

«Առաջին անգամ եմ տալու նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»,-ասաց Բագրաատ Սրբազանը և նշեց, որ պատրաստ է հանդիպելու և քննարկելու հրաժարականի հարցը։

«Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք, և ձեր հրաժարականով կվերադարձնեք Հայոց Եռատոնը, որը գողացել եք ժողովրդից»,-ասաց նա։ 

«Մեկ ժամվա ընթացքում  ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները»,- հավելեց Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular