Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍա չակնկալիքների պայքար է, կա միայն երկու արժեք՝ Հայրենիք ու Պատիվ։ Երկուսն էլ մեզնից գողացել է սեփական կառավարությունը։ Սուտը դարձրել են մշակույթ, այն պետք է վերանա, ճշմարտությունը պետք է հաղթանակի։ Մենք եկել ենք լայն հասարակական հաշտության մտքով։ Թշնամությունը, ատելությունը, քաոսը մեր տունը քանդել է։ Ատելությունը դարձել է ընդհանրական մշակույթ։ Մարդիկ զրկվել են մարդ լինելու կերպարից, դարձել են պրոֆիլներ՝ որպես կեղծ երևույթ։ Այո’, մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք։ Մենք իրար սիրելով, փնտրելով ենք մեծանալու, շատանալու և առատանալու։
Հանրապետության հրապաակում այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը