ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարկուտ, քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքում մայիսի 9-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 10-13-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիաճան։

Երևանում մայիսի 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում մայիսի 9–ի ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular