ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը, թույլ չտալ, որ փողոց ելնող մարդկանց թիվը բազմապատկվի։ Նախօրեին Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացների հետ կապված, դիցուք, աճպարարություններ արեցին եւ Կիրանցի համայնքապետից մի քանի նախադասություն կորզեցին, թե մինչ այս պահը մի միլիմետր հայկական կողմը չի զիջել, հակառակը՝ 3 հեկտար հետ է ստացել: Եւ վարչական ղեկավարը հայտարարեց, թե ինքը գոհ է գործընթացից: Իրականում` գործընթացը սառեցվել է եւ այն, ինչ Ալիեւը պահանջել է, Փաշինյանն էլ կիրանցիներին օրեր առաջ հայտնել էր, թե սահմանը գյուղի միջով է անցնելու, հիմա ստոպ են տվել, բայց մի որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվելու։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները եւ իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաեւ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:

Փաշինյանը փորձում է Սրբազանին աջակցող հոգեւոր հոտին հավատացնել, որ ինքը եւս հավատացյալ է, եկեղեցուն դեմ չէ, իր համար էլ է այն ազգային արժեք: Նա երեւի կարծում է, որ մարդիկ մոռացել են, որ Եկեղեցու դեմ առաջին անգամ իր իշխանության օրոք է արշավ իրականացվել եւ  իշխանության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց առաջնորդությամբ։ Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երեւի, որ վերջին տարիներին որեւէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլեւ իր իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում: Իսկ Սուրբ ծննդյան պատարագին իշխանական վերնախավը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգեւոր երաժշտության փառատոն անցկացրին, ինչը հոգեւոր դասը մեկնաբանեց, թե` Փաշինյանն ուզում է եկեղեցին վերածել համերգասրահի։ Հիշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հանրայինը Փաշինյանի հրահանգով եթեր չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը: Այնպես որ ազգային արժեքները եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գնահատելը խոսքով չէ, այլ գործերով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular