ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի։ Թիվը կարող է աճել, քանի որ արտակարգ դրությունը շարունակվում է, ասել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները:

«95 մահ... Թվերն աճում են, բայց, ցավոք, մենք դեռևս կանխատեսում ենք, որ դրանք ունեն անճշտության բարձր աստիճան, քանի որ մենք դեռ արտակարգ իրավիճակում ենք», - աել է Լեյտեն մամուլի ասուլիսի ժամանակ։

Պաշտոնյայի խոսքով՝ ևս 4 մահվան դեպք այժմ քննության փուլում է, 131 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 150 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում 497 մունիցիպալիտետներից 401-ը վնասվել են փոթորիկներից ու ջրհեղեղներից։ Տուժել է 1,4 միլիոն մարդ։

Ինչպես հայտնել ենք, Բրազիլիայում տեղի է ունեցել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից մեկը։ Մի քանի քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել՝ սկսած գրեթե 150 տարի առաջ գրանցված տվյալներից:

     
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular