ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գնահատականներ են հնչում, որ գործող իշխանությունը ցայտնոտի մեջ է, վախենում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից։

Պատմության ընթացքում եկեղեցու առաջնորդած շարժումները հաջողությամբ են պսակվել, և աջակիցների զգալի բանակ է կանգնած Սրբազանի և մյուս առաջնորդների կողքին։

Այդ ցայտնոտը, որքան էլ փորձեն թաքցնել, միևնույն է տեսանելի է՝ մի շարք գործոններով պայմանավորված։ Իշխանական միայն մեկ լրատվամիջոց 24 ժամվա ընթացքում 24 նյութ է հրապարակել՝ ընդդեմ շարժման և հատկապես Բագրատ Սրբազանի։

Ընդ որում, ո՛չ տեքստում և ո՛չ էլ վերնագրերում «Սրբազան» բառը չեն գրում։ Ամեն 1 ժամում` մեկ նյութ, որոնցից էական մասը արհեստական են «աճեցնում»։

Դե իհարկե, մեդիա արշավի հովանավորը նաև Նիկոլ Փաշինյանն էր՝ իր ասուլիսով։

«Արթուր Վանեցյանը կամ գաղտնալսված «կադրային չեկիստը» բացահայտ աջակցում է իրեն գաղտնալսածների քաղաքական ակցիային»։

Նման վերնագիր ենք կարդում։ Նախ ակցիան քաղաքական չէ, այլ՝ համահայկական, համահայաստանյան, որտեղ քաղաքական պահանջ անգամ ձևավորված չէ։ Իսկ թե ո՞վ, ո՞ւմ է գաղտնալսել, այս շարժման հետ կապելը` էժանագին մանիպուլյացիա է։

Գտել են նաև ինչ-որ անհայտ, երբեք հանրային կարծիք չհայտնած քաղաքագետների, որոնք քննադատում են շարժումը՝ մի շարք փաստեր բնավ հաշվի չառնելով։ Նրանք հայտարարում են, թե իշխանության ստեղծած «Իրական Հայաստանը» տապալում են շարժման մասնակիցները։

Իսկ այսքան ժամանակ առաջ բերած ո՞ր օրակարգն է, որ եղել է հայամետ և հատկապես հաջողություն է ունեցել։ Նիկոլ Փաշինյանը առաջ բերեց երկու թեզ՝ Կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում և դրա շահառուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Բնականաբար, իշխանամերձ լրատվականները սկսել են այս անհեթեթությունները հիմնավորելու մեխանիզմներ հորինել և խճճվել են։ Օգնության են հասնում սոցիալական ցանցերում ու մեդիա դաշտում հայտնի մոլի հակառուս գործիչներ։

«Բագրատին ու երթի մասնակիցներին` հյուրանոցը հրաժարվել է համարներ տրամադրել. Medianews»։

Կա նման վերնագիր, բայց ո՛չ հիմնավորում կա, ո՛չ աղբյուր և ո՛չ էլ տրամաբանական քայլերի շղթա։

«Բազմաթիվ հոգևորականներ բարձրաձայնում են, որ չեն միանում Բագրատ սրբազանին ու դեմ են այդ խմբին. Կաթողիկոսը մտավախություններ ունի»։

Այստեղ տարօրինակն այն է, որ ոչ մի հոգևորականի անուն չի տրվում, ով դեմ է շարժմանը կամ անձամբ Սրբազանին։ Նույնիսկ նշել են, որ կան կազմակերպություններ, որոնք պարտադրել են իրենց աշխատակիցներին միանալ մայիսի 9-ի երթին, դատախազությունն էլ ուսումնասիրություն է սկսել, բայց այն դեպքով, որ արցախցիներին են սպառնացել չմիանալ, ոչ մի ուսումնասիրության նյութ չկա։

Շարժմանը միացողների մեջ նոր հավանական վարչապետի թեկնածու են գտնում, նրան փորձում սևացնել և սա այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականի պահանջ` առայժմ օրակարգում չկա։ Երբ Ռոբերտ Քոչարյանի հետ շարժումն ասոցացնելու պրոցեսները տապալվում են, մտածում են միացնել այլ գործոններ` երրորդ երկրի ազդեցությունը և այլն։

«Գյումրիից մեկնարկած Աջապահյանի երթին ամբողջ մարզից միացել է շուրջ 60 մարդ. Medianews»։

Իհարկե իրականում երթն անհամեմատելի բազմամարդ է. և ընդամենն այդ 60 մարդու համար արժե՞ր 24 ժամում 24 հոդված գրել։

Աղբյուրը՝ 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular