ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախցիներին ասվել է, եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ապա կզրկվեն պետական աջակցությունից։ Համացանցում այս բովանդակությամբ տարբեր լուրեր են տարածվում։ Հասկանալի է, որ դա գործնականում այնքան էլ կիրառելի չէ։

Նախ ֆիքսել թե 100 հազար հոգուց քանիսը, որ ակցիային է մասնակցել, այնքան էլ դյուրին չէ։ Բացի այդ, աջակցությունը տրամադրվում է բոլորին՝ առանց բացառությունների։

Սա, հավանաբար, արվում է, որ արցախցիների մոտ վախ առաջացնեն։ Հին, բայց դեռ աշխատող տեխնոլոգիա է։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 1or.am-ին ասաց, որ իրեն նմանօրինակ տեղեկություններ հասնում են, բայց այլ կառույցների հետ կապված։

«Պետական ծրագրերի հետ կապված տեղեկություն չունեմ, բայց կան կազմակերպություններ, որոնք զգուշացրել են, որ եթե իրենց շահառուները մասնակցեն երթին, ապա կզրկվեն աջակցությունից։ Ինչպես նաև կան համայնքներ, որտեղ ղեկավարները ոչ ուղիղ, բայց նման բան են հասկացնում։ Երեկ եղել են դեպքեր, որ արցախցիներին հավաքել են, տարբեր ծրագրեր են խոստացել, բնակարաններ, գումար և նմանատիպ առաջարկներ։ Տարբեր միջոցներով փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին»,- ասաց Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով այս գործելաոճն այնքան էլ հաջողություն չունի։ Երթում այս պահին էլ շատ արցախցիներ կան։

«Հատկապես երեկ, երբ Արցախի թեմակալ առաջնորդը հայտարարությամբ հանդես եկավ և իր մասնակցության մասին հայտնեց, այդ ժամանակ բավականին մեծ թվով արցախցիներ միացան։ Մենք այստեղ չենք դիտարկում Արցախի հարց, Հայաստանի հարց, Տավուշի հարց։

Սա հայրենիքի գոյաբանական խնդիր է, որտեղ եկեղեցին կոչնակը հնչեցրել է և իր զավակները, զգալով այդ վտանգը, միանում են շարժմանը, որպեսզի և՛ պաշտպանված լինեն, և պաշտպանեն իրենց հայրենիքը»,- նշեց Հակոբյանը։

Անձամբ ինքը եղել է երթի շարքերում, երեկ էլ Արցախի Սրբազանի խոսքից հետո պաշտոնական հաղորդագրությամբ են դա հաստատել։ Արցախցի պատգամավորը հայտարարում է՝ որպես հայ եկեղեցու զավակներ այլ տեղ չունենք գնալու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular