Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏիգրան Աբրահամյանը գրել է․
Մի ամբողջ ասուլիս խոսվեց ամեն ինչի մասին, բայց երբ թեման տարվում է սահմանների ճշգրտումների դաշտ, երբ հարցադրում անողները խնդիրը տեղափոխում են նեղ հարթություն, ինչպես միշտ բառախաղ, սուտ, կեղծիք:
Երկար ժամանակ է մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս, ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում, որն ըստ իրենց համաձայնեցված է Ադրբեջանի հետ:
Ինչո՞ւ է սա կարևոր. նախ հասկանալու, թե ի՞նչ կամ ո՞ր ժամանակահատվածի քարտեզ կարելի է հասկանալ իրենց իսկ վկայակոչվող հռչակագրով:
Երկրորդ, ըստ հստակ քարտեզների և արձանագրությունների հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին:
Իշխանությունը կոնկրետացումից խոսափելու նպատակով մշտապես զրույցը, խոսույթը, բանավեճը տեղափոխում է վիրավորանքի, մանիպուլյացիայի, երկիմաստության դաշտ, որտեղ կորում է ճշմարիտը, օբյեկտիվն ու ռացիոնալը։