ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գործ N 001». Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի սպանությունները

ԻՐԱՎՈՒՆՔ

Politik.am սկսում է «Գործ N» շարքը, որտեղ կներկայացնի քաղաքական դրդապատճառներով տեղի ունեցած սպանությունները և դրանց մասին հրապարակված վարկածները:

Առաջին գործը, որին կցանկանանք անդրադառնալ դա 1990 թվականին Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի սպանություններն են:

1990 թվականի օգոստոսի 29-ին սպանվում են ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը՝ ՀԱԲ-ի շտաբի զինական միասնության բանակցություններ վարելու ժամանակ՝ դավադիր գնդակից: Սպանություններն այդպես էլ չեն բացահայտվում:

Այս սպանությունը ժամանակի մամուլի հրապարակումները միանշանակ որակել են քաղաքակն և եղել են բազմաթիվ հրապարակումներ այդ մասին:
ՀԱԲ-ըˋ Հայ Արիական Միաբանությանը լինելով զինված խմբավորում չի ենթարկվել կենտրոնական իշխանություններին և ինչպես շամանակի հրապարակումներն են հիշատակում այս կառույցը, այն եղել է պետություն պետության ներսում:

Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը փորձում էին ամեն կերպ շտկել այս իրավիճակը, քանի որ այդ տարիներին նման կեցվածքը հավասարզոր էր եղբայրասպանության:
Վիտյա Այվազյանի սպանության մասին ժամանակին Վանո Սիրադեյանը գրել է.«Գնաց խոսելու` իր մանկական բնույթին վայել միամտությամբ կարծելով, թե դեմը լսելու ընդունակ մարդ, այնուամենայնիվ, կա: Բայց գնաց նաև չհասկացվելու պատրաստ: Եվ իր կյանքով, իր ու Չաուշի կյանքով վճռվեց ամենքիս անելիքը:…Երկու անզուգական կյանքի գնով ցրվեց քաղաքական բախտախնդիրների, ընդամենը հարյուրի չափ անհամբեր-խաբված տղաների, հիմնականում հանցագործների ու կրկնահանցագործների այդ փոքրաթիվ խմբի միֆը… »:

Իսկ ահա ինչ է գրվել տարիներ անց ՀԱԲ  պաշտոնական hayary.org կյաքում, այս սպանությունների մասին.«…ՀԱԲ-ը, սադրանքի ենթարկվեց (նվիրյալ հայորդիներ՝ ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանի (Չավուշ) եւ պատգամավոր Վիտյա Այվազյանի դավադիր սպանությամբ), եւ ՀԱԲ-ի հրամկազմը հայասպանդից խուսափելու համար չգնաց զինված ընդհարման… քանի որ հակառակ կողմում նաեւ սովետական զինվորներն էին լինելու, ինչը Հայաստանն իսկապես սպանդանոցի էր վերածելու»:

Այս սպանությունների մասին անհնարէ  ավելին ասել, քան ժամանակի հրապարակումները, սակայն կարիքը կա, որ ավելին անեն պատկան մարմինները վերջնականապես լույս սփռելով դրանց վրա, որպեսզի այլսև հարցեր չմնան առկախված:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular