ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրախորհրդարանի 31 պատգամավորներ դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելին՝ խնդրելով չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը և վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։

Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է կատարել Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Ավստրևիչիուսը։

Պատգամավորները նշել են, որ վրացի պաշտոնյաների և «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է թեկնածու երկրի պարտավորություններին։

«Նախ, վրացի պաշտոնյաների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ուստի Վրաստանի՝ թեկնածու երկրի կարգավիճակը պետք է կասեցվի առանց անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի: Երկրորդ՝ պետք է վերանայել ԵՄ-ի կողմից Վրաստանի պետական ​​բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է Բորելին ուղղված պատգամավորների նամակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular