ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքս, թե՞ մաքուր հարաբերություններ. տղամարդկային կարծիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր ցանկացած կնոջից կարելի է լսել. որ բոլոր տղամարդիկ հիմարներ են, որ նրանք ցանկասեր են և նրանց միայն սեքս է հարկավոր: Ինչպես նաև, որ ներկայիս տղամարդը տևական հարաբերությունների հակված չէ, այդ պատճառով ամուր և տևական հարաբերություններ չեն էլ ստեղծվում: Ըստ կանանց տղամարդու միակ ցանկությունն է հիմարացնել որքան հնարավոր է շատ կանանց, նրանց հետ հարաբերություն ունենալ և անհայտանալ: Բայց արդյո՞ք ձեզ չի թվում, որ սխալ է ամբողջ մեղքը բարդել միայն տղամարդու վրա:

Նրանք քնում են բոլորի հետ, բայց սպասեք, միթե նրանք քնում են իրենք իրենց հետ, իհարկե ոչ, նրանք քնում են ձեզ հետ, սիրելի կանայք: Ուրեմն ինչու՞ եք ինքներդ դա հանդուրժում: Ինչու է իգական սեռը թույլ տալիս, որ իրեն օգտագործեն: Եթե կինը առաջարկում է սեքս, ապա առողջ ակտիվ տղամարդը չի հրաժարվի դրանից:
Ամեն ինչ շատ պարզ է:

Երբ տղամարդը սկսում է կնոջ հետ շփվել, ապա նա հենց սկզբից իր համար որոշում է, թե ինչ ապագա պետք է ունենան իրենց հարաբերությունները: Ընտրությունը մեծ չէ՝ կամ սեքս, կամ մաքուր հարաբերություններ, հնաավոր է նաև երրորդ տարբերակը, ոչ մեկը, ոչ էլ մյուսը, բայց դա ծայրահեղ դեպքերում է լինում:

Ուրեմն այսպես, տղամարդու ընտրությունը կախված է կնոջ պահվածքից: Եթե նա զգում է , որ կինը կարող է իրեն տալ սեքս, առանց որևէ հարաբերությունների, ապա նա առիթը բաց չի թողնի՝ եթե տալիս են, ինչու՞ չվերցնել: Իհարկե հնարավոր է, որ հարաբերություննր զարգանան սեքսից հետո, բայց դա շատ փոքր է և ձգտում է զրոյի:
Տեսնենք օրինակի վրա: Դուք եկել եք աշխատանքի ընդունվելու ինչ-որ մի խոշոր հիմնարկություն և հույս ունեք ղեկավարող պաշտոն ստանալ: Ներկայացուցիչը զրուցել է ձեզ հետ, գնահատել ձեր ռեզյումեն, բայց քանի որ պաշտոնը բարձր է, բարձր վարձատրվող, ուրեմն ձեր մրցակիցները շատ են: Այսինքն մեծ է հնարավորությունը, որ դուք չեք անցնի:

Բայց կա ուրիշ հաստիք՝ սովորական աշխատող և այդտեղ ձեզ հենց հիմա կընդունեն: Եվ դուք մտածում եք, կամ ղեկավարող աշխատանք, բայց փոքր հավանականությամբ, կամ սովորական աշխատանք բայց հարյուր տոկոսանցոց երաշխիք, այսինքն կամ հենց հիմա ինչ-որ բան, կամ հետո կարող եք ամեն ինչից զրկվել:

Նույնն էլ տղամարդու հետ ծանոթության ժամանակ է, նա ձեզ հնրարավորություն է տալիս դրսևորել ձեզ, նշել հեռանկարները: Իսկ ինքը այդ ժամանակահատվածում անում է հետևություններ՝ տալ շարունակությունություն հարաբերություններին, թե ստանալ միայն սեքս:

Եվ կինը ինքն է ընտրում ինչ է իրեն անհրաժեշտ: Ինչ-որ մեկը կարող է համաձայնել սովորական աշխատողի դերով, իսկ ինչ-որ մեկին միանգամից ղեկավարող աշխատանք է հարկավոր , այն էլ հիմնական կազմում: Իհարկե կա նաև կարիեռային աճի հնարավորություն, բայց չկա երաշխիք: Ահա և ստացվում է , որ կանայք մեղադրում են տղամարդկանց անլրջության և միայն սեքս ցանկանալու մեջ, և իրենք էլ միևնույն ժամանակ համառորեն շարունակում այն առաջարկել: Խոսքը այն տղամարդկանց մասին չէ, ովքեր ի ծնե մտածում են ցուցակը երկարացնելու մասին:

Հիմա խոսքը այն պարզ տղամարդկանց մասին է , որոնք դաստիարակված են, կրթված և իրոք ցանկանում են հարաբերություններ: Բայց ավաղ. ոչինչ չի ստացվում, քանի որ հենց ընտրությունը կանգնում է հարաբերություններ, թե՞ սեքս, կանայք ընտրում են հիման և այստեղը՝ սեքսը: Տղամարդիկ էլ ի զորու չեն մերժել: Արդյունքը՝ տղամարդը առանց հարաբերությունների, կինը՝ տղամարդու մասին ամենավատ կարծիքով:

Ինքն իրենով կնոջ պահվածքը անհասկանալի է: Ահա նա հանդիպում է իր երազանքի ամուսնուն՝ մեղմ, քնքուշ, ապահովված, կատակասեր, հավատարիմ, և փոխարենը որպեսզի նրան հմայի իր ներքինով, կինը անմիջապես ինքն իրեն է առաջարկում: Իսկ ռոմանտիկ տղամարդուն, որը սեր, ընտանիք , երեխաներ է երազում, դա միանգամից վանում է: Կինը փորձում է իր ամբողջ ուշադրություը կենտրոնացնել միայն արտաքինի վրա: Ճիշտ է տղամարդիկ աչքերով են սիրում, բայց դա միայն սկզբնական ժամանակահատվածում: Հետո նկարը գնում է հետին պլան :

Եթե իրոք ցանկանում եք հարաբերություններ, ապա պետք է ինչ-որ ձևով առանձնանալ այդ մոխրագույն սեքս առաջարկող զանգվածից: Տղամարդը կսկսի սիրահետել ոչ թե նրա համար, որ այդպես է պետք, այլ որորհետև ինքն է այդպես կամենում: Թե չէ ներկայիս կանանցից շատերը սկսում են սովորեցնել տղամարդուն, թե նա ինչ պետք է անի: Տղամարդը ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ անել, եթե նա ինքը կամենա ծաղիկ էլ կնվիրի, կսիրահետի էլ: Հավատացեք, տղամարդը շատ բաների է ունակ, միայն թե ինքը ցանականա:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular