ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բադասյանը կոչ է անում նոր տարածքներ գրավել եւ ոչնչացնել հակառակորդի կրակակետերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանին տիրող իրավիճակի  մասին Araratnews.am-ը

 զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ:

Պարո՛ն Բադասյան, մեկ օրվա ընթացքում երկու զոհ ունեցանք, ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ իրավիճակ է սահմանին:

Որեւէ արտառոց լարվածություն չկա, պարզապես դիպուկահարներ են աշխատում: Ինչ վերաբերում է զոհերին, ապա սա ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է Ղարաբաղը հայաթափել: Այս ամենից մենք, մեր քաղաքական գործիչները պետք է  հետեւություններ անենք՝ չպետք է որեւէ զիջում լինի, Ադրբեջանին պետք է ծնկի բերենք:

Այսինքն՝ դուք  պատերազմի մասի՞ն եք խոսում:

Ես պատերազմ հրահրելու կոչեր չեմ անում, այլ կոչ եմ անում, որ խաղաղություն հաստատվի, եւ մեր զավակների արյունը չթափվի:

Ի՞նչ տարբերակով:

Պետք է խաղաղություն հաստատվի: 1994 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խայտառակ ձեւով ստորագրեց հրադադարի պայմանները, հետագայում երկրորդ նախագահի ժամանակ եւս դա շարունակվեց, հիմա էլ  երրորդ նախագահի կողմից է նույնը շարունակվում: Միակողմանի զիջումներ եւ պարտվողական քաղաքականություն` ահա սա է բերում նրան, որ Ադրբեջանը փորձում է ազդել ժողովրդի հոգեբանական  հավասարակշռության վրա, որպեսզի մարդիկ ասեն՝ զիջենք, միայն թե կռիվ չլինի:

Մեր երկրում կան մարդիկ, որոնք հայտարարում են՝ եկեք Արցախը հանձնենք: Վերջերս էլ ՀԱԿ-ն էր խոսում այդ մասին՝ հանձնել տարածքներ հանուն խաղաղության: Դրանց քիչ մասը դավաճանների խումբ է, իսկ մեծ մասն էլ՝ մոլորված:

Այս իրավիճակից միակ ելքն այն է, որ եթե իրենք օգտագործում են 23 միլիմետրանոց զինատեսակ, մենք օգտագործենք՝ 100  միլիմետրանոց: Ո՞վ է մեզ խանգարում դիպուկահարով խփել, եթե մեր զինվորին են սպանում:

Այնուամենայնիվ,  ձեր նշած տարբերակը չի՞ վերածվի լայնամասշտաբ պատերազմի:

Ադրբեջանը որ մեզ խփում է, չի՞ վախենում, որ պատերազմ կսկսվի: Իհարկե, վախենում է, բայց գիտի, որ մենք դրանից էլ վախենալու ենք: Հիմա եկեք փորձենք եւ այն կետը, որտեղից իրենք մեզ զինվորին խփել են, ոչնչացնենք, այդ ժամանակ կտեսնենք՝ հակառակորդը երկար ժամանակ կլռի: Եթե խաղաղություն ենք ուզում, ապա պետք է սովորենք այն ձեռք բերելու ձեւը: Եթե մենք մեկին տասը անենք, ապա պատերազմ չի սկսվի, ո՛չ, պատերազմը կկանխվի: Դա կարելի է անել ոչ թե մի դիրք, այլ դիրքեր ոչնչացնելու հաշվին: Մենք պարտավոր ենք հանուն մեր զինվորների կյանքի նոր տարածքներ գրավել եւ ոչնչացնել հակառակորդի կրակակետերը: Դրա համար իշխանություններին կամք է պետք, ինչն այսօր չունեն, որովհետեւ իրենց եւ իրենց մերձավորների զավակներն առաջնագծում չեն:

Շողիկ Գալստյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular