ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այն կարգախոսը, որ «հոգևոր Հայաստանը» հաղթելու է «նոր Հայաստանին» ամենաշատն է քննադատվում իշխանական քարոզչամեքենայի կողմից։

Կարծես դեռ նոր օրակարգ առաջ չեն մղել կամ նոր կեղծ տեղեկատվություն չեն հասցրել գեներացնել։ Խնդրին նայում են իրենց պրիզմայում և մանիպուլացնում հասարակությանը, ինչն իշխանությունը հրաշալի է անում արդեն վեց տարի շարունակ։

Նշում են, որ իրենց պատկերացրած «նոր Հայաստանը» թալանի, կեղծ ընտրությունների և այլ նման բաների դեմ է, իսկ թափ առնող շարժումը փորձում է վերականգնել այդ ամենը։ Իսկ ի՞նչ է իրականում պատկերացնում ՀՀ քաղաքացին այդ «նոր Հայաստան» անվան տակ, ի՞նչ է տեսնում սեփական աչքերով։

2018թ.-ին նոր հայաստանյան խոստումներից ոչ մեկն իրականություն չդարձավ։ Նույնիսկ ամենամանրերը, որ հրապարակ էին նետվում զանգվածներ գեներացնելու համար՝ կարմիր գծեր, արագաչափեր և այլն, այդպես էլ մնացին անկատար։

2018թ.-ի իշխանությունը բերեց բանակցությունները սեփական կետից սկսելու քաղաքականություն, որի արդյունքը` 2020թ.-ի 44 օրյա պատերազմն էր, Արցախի կորուստը, ՀՀ տարածքի որոշ հատվածի օկուպացիան և որ ամենակարևորն ու հավետ անդառնալին՝ 5000-ից ավելի զոհն ու տասնյակ հազարը գերազանցող վիրավորները։

2021թ.-ին հերթական անգամ վերարտադրվելուց հետո, ամրացավ այդ զիջելու քաղաքականությունը՝ զորքերի հետ քաշման բանավոր հրամաններ, գերիների վերադարձի հարցի փակում, ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ, Թուրքիայի նախագահին հաճոյանալու քաղաքականություն՝ նույնիսկ ցեղասպանության փոխարեն Եղեռն տերմինն օգտագործելու գնով, հակառուսականություն և ոստիկանապետություն՝ բռնապետություն։

Հասարակության համար «նոր Հայաստանը» ասոցացվում է՝ պարգևավճարների, նոր և թանկարժեք մեքենաների հետ, որոնք պիտի ծառայեն միայն իշխանությանը, իրենց թիկունքում պայմանավորվածությունների, գնաճի, պատերազմի, զոհերի, հայրենիքի կորստի, ստի ու կեղծիքի, արժեքների ոտնահարման, Արցախի կորստի, էթնիկ զտման, թշնամու կողմից ստորացված ապրելու, վատ արտաքին քաղաքականության, պետական համակարգի և մասնավորապես՝ ջախջախված բանակի հետ, զորամասում այրված 15 զինծառայողի, իրենց տներին կարոտ` արցախցի փորքրիկների թախծոտ աչքերի, անարժանապատիվ գոյատևան հետ։

Եվ այս ամենն ապրած քաղաքացին, ում այլ ապագա էին խոստացել, մեղմ ձևակերպմամբ, հուսալքված է, իսկ այդ հոգեվիճակում միշտ էլ հայը եկեղեցուն է ապավինում, և ուրեմն հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»։

 Աղբյուրը՝ 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular