Փաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Որպես պատժամիջոցների (ամերիկյան) պատասխան՝ Ադրբեջանը պետք է ուժեղացնի «Մեծ վերադարձի» գործընթացը, քայլ առ քայլ առաջ տանի սահմանազատման գործընթացը և հասնի խաղաղության տարածաշրջանում»։ Այս մասին Միլլի Մեջլիսի լիագումար նիստում հայտարարել է պատգամավոր, Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Զահիդ Օրուջը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Պատգամավորը ինքնամոռաց զառանցել է, թե «ի պատասխան պատժամիջոցների՝ Ադրբեջանը պետք է ամրապնդի նաև ռազմաքաղաքական դաշինքը եղբայրական Թուրքիայի հետ, չմտնի առճակատման տարածաշրջանի պետությունների հետ և սև ցուցակի մեջ ներառի ամերիկացի բոլոր կոնգրեսականներին, ովքեր աջակցում են ադրբեջանական հողերի օկուպացմանը՝ սկսած ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերից մինչև Ֆոգ Ռասմուսեն (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար-խմբ․)»։
«Այսինքն՝ Փաշինյանին կարելի է հրավիրել Բաքու։ Քաղաքական թշնամիների և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչ անող անձանց մուտքը պետք է մեկընդմիշտ փակվի»,- ասել է նա՝ ակնարկելով, որ Հայաստանի վարչապետը նրանց թվում չէ։