ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որքան քիչ Եվրամիությունը քիթը մտցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մեջ, այնքան ավելի արագ կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր, ասել է քաղաքագետ Յուրի Սվետովը «iz.ru»-ի հետ զրույցում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, Ռուսաստանը օգնում է իր հնարավորությունների սահմաններում։ Թուրքիան մասնակցում է այդ գործընթացին։ Բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԵՄ մյուս առաջնորդներն են փորձում խառնվել: Եվ ինչքան քիչ նրանք քթները խոթեն, այնքան արագ կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը։

Ի՞նչ է անում ԵՄ-ն: Նրանք անվերջ դատապարտում են Ադրբեջանին, ամեն տեսակի մեղադրանքներ են ներկայացնում նրան և Ադրբեջանում տպավորություն ստեղծում, որ Եվրամիությունը Հայաստանի կողքին է։ Հետևաբար պարզ է, որ Ադրբեջանը չի լսի նրանց կարծիքը»,- ասել է նա։

Քաղաքագետը նաև նշել է, որ խաղաղության պայմանագրի համար առանցքային նշանակություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ապրիլի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպումը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսում ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունները երբեք այսքան մեծ չեն եղել։ Նրա կարծիքով, կողմերը կարող են խաղաղության պայմանագիր կնքել այս տարի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular