5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կլատեն քաղաքից 115 կմ հարավ-արևելք՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 67 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։