ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց նամակ Կարեն Կարապետյանին՝ դադարեցրեք բարեփոխումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Պարոն վարչապետ արդեն քանի օր է, ավելի կոնկրետ ԱԺ ընտրություններից հետո, ՊԵԿ-ի աշխատակիցները մեղմ ասած բռնել են ՓՄՁ-ների կոկորդից ու չեն թողնում մարդիկ հանգիստ աշխատեն: Հանգիստ նկատի չունեմ անօրեն ու խախտումների: Համոզված եմ, որ այս «շրջափակումը» նաև Ձեր թույլտվությամբ է կատարվում և բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում: Ինձանից լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են մեծ ընկերություններ, ավելի ճիշտ՝ մեգա ընկերություններ, որոնք կատարում են տարբեր գործունեություն՝ ԱԳԼՃԿ-ներից սկսած խանութներից և սուպերմարկետներից վերջացրած: Այս ընկերությունների աշխատանքի մեջ մի փոքրիկ գաղտնիք կա, որը երևի դուք էլ կիմանաք, իսկ եթե չգիտեք ուրեմն աշխատանքից պետք է ազատեք մի շարք պաշտոնյաների , ովքեր չեն զեկուցել դրա մասին Ձեզ: Այդ մեգա ընկերությունները չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ: Ավելի ճիշտ տրամադրում են ինչ-որ թղթի կտոր, որը հաստատ ՀԴՄ չէ: Այդ ընկերությունները համոզված եմ , որ բացի ՀԴՄ կտրոնը նաև այլ անօրեն գործարքներ կիրականացնեն, որը պարզելու դեպքում մեծ օգուտ կլիներ Հայաստանի տնտեսությանը:

Մեկ երկրի տնտեսությունը փորձել բարեփոխել ՓՄՁ-ների հույսով դա նշանակում է կործանել և տնտեսությունը, և ՓՄՁ-ները: Մեկ փոքրիկ կրպակի, խանութի կամ տաղավարի մոտ 3-4 ՊԵԿ աշխատակից կանգնեցնելը ու խիստ ռեժիմով նեղելը կտանի նրան, որ այդ գործարարներից շատերը պարզապես կփակեն խանութները ու կլքեն երկիրը: Հայաստանում մնալ ու առավել ևս գործունեություն ծավալելը արդեն իսկ գովելի քայլ է, սակայն կառավարությունը ոչ մի կերպ չի փորձում այդ մնացողին ձեռք մեկնի: Միայն խնդիրներ, ստուգումներ ու ճնշումներ: Հավատացեք, ես ինքս էլ ՓՄՁ ներկայացուցիչ եմ , գործունեություն եմ ծավալում Հայաստանում, ունեմ բազմաթիվ ընկերներ, ովքեր ունեն փոքրիկ խանութ, կրպակ կամ զբաղվում են այլ գործով, վստահեցնում եմ նրանց մեծ մասը չի ցանկանում անօրեն աշխատի: Մի փոքր լավ հարկային պայմաններ ստեղծելու դեպքում ոչ միայն ավելի եռանդով կաշխատեն, այլ նաև կզարգանան, կմեծանան ու աշխատատեղեր կստեղծեն: Իմ բախտը դեռ բերել է, ՊԵԿ աշխատակիցները ինձ չեն այցելել, բայց տեսել եմ գործարար ընկերներիս վիճակը: Հասկացել եմ , որ այդ մարդիկ չեն կարող ամբողջ բարեփոխումները իրենց վրա վերցնեն: Կարելի է մի փոքր էլ մեծերին ստուգել ու նրանց վրա հույս դնել, այնտեղ հաստատ ավելի մեծ բաժին կլինի երկրի տնտեսության համար:

ՓՄՁ-ներից շատերը հավատում էին Ձեզ մինչև ԱԺ ընտրությունները, իսկ հիմա հիասթափված են ու գնալով հիասթափվում են: Նման գործելաոճից հետո ոչ թե տնտեսությունը կզարգանա այլ մեկ ուրիշ ճյուղ՝ արտագաղթը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular