ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայում մայիսի 23-ին տեղի կունենա «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2024: Ձգողության ուժերը» միջազգային 8-րդ գիտագործնական կոնֆերանսի եզրափակիչ փուլը:

Ի դեպ, նշենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կազմակերպած այս կոնֆերանսը բավական մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում՝ Արևմուտքում: Մասնավորաբար, Թբիլիսիում կայացած կոնֆերանսը միջազգային մի շարք լրատվամիջոցներ որակել էին որպես «Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագումար»:

Հավելենք, որ եզրափակիչ փուլին նախորդել է կոնֆերանսների շարք ոչ միայն Թբիլիսիում, այլև Դուշանբեում, Բիշքեկում, Ցխինվալում, Մինսկում: Տեղեկացնենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը գիտական կազմակերպություն է, որը զբաղվում է հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությամբ՝ քաղաքականությունից մինչև սպորտ:

Ըստ ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ակտիվորեն զբաղվում է միջհասարակական և միջանձնային երկխոսության նախաձեռնմամբ: Ի դեպ, ինստիտուտի ղեկավար կազմը արդեն հասցրել է լրատվամիջոցներում որակվել որպես «աստղային»:

Ինստիտուտը ղեկավարում է Դիտորդ մարմինը, որի կազմում են տարբեր ոլորտների հայտնի փորձագետներ, ի մասնավորի՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալենտին Սոբոլևը, Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վիտալի Նաումկինը, մեծ հեղինակություն ունեցող այլ անձինք:

Ինստիտուտի զարգացման գործում մեծ ավանդ ունի հետազոտող դիվանագետ, Ռուսաստանի հերոս, արտաքին հետախուզության տնօրենի նախկին տեղակալ, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գիտխորհրդի անդամ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ինքը՝ ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, երկար տարիներ աշխատել է պետանվտանգության համակարգում, ՌԴ նախագահի աշխատակազմում, «Նորնիկել» կորպորացիայում, գլխավորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ամբիոններից մեկը: Անդրադառնալով կադրային հարցին՝ Գասումյանովը նշում է, որ ինստիտուտը զբաղվում է գիտությամբ, և աշխարհում ընդունված է կադրերի «հոսունությունը»՝ ակադեմիական կառույցներ-ուժային կառույցներ-իշխանության մարմիններհասարակական կազմակերպություններ «ճանապարհով»:

Հիմնական նպատակներն են, որ ժողովուրդները, նրանց միջոցով՝ նաև կառավարությունները ճանաչեն միմյանց, որը թույլ կտա նվազեցնել իրար մեջ եղած լարվածությունը, ստեղծել Ռուսաստանի շուրջ բարիդրացիության գոտու աճի կետեր, ինչպես նաև աշխարհին հասցնել Ռուսաստանի օբյեկտիվ կերպարը: «Մենք հիանալի հասկանում ենք, որ աշխարհն այսօր բազմաբևեռ է, ու շատ կարևոր է ապրել և զարգանալ այդ պայմաններում, ինչը նշանակում է հարգել միջազգային գործընթացների բոլոր մասնակիցների իրավունքներն ու հետաքրքրությունները», - նշում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենը:

Ի դեպ, անդրադառնալով Հայաստանին, ինստիտուտի տնօրենը նշում է, որ հատկապես հեռավոր բնակավայրերում ռուսաց լեզուն որոշակիորեն իր դիրքերը զիջել է: «Այստեղ արդեն մեծանում է երկրորդ սերունդը, որը չգիտի կամ լավ չգիտի ռուսաց լեզուն: Որպեսզի կոտրենք այդ բացասական միտումը, մենք Հայաստանում ստեղծել ենք երեք մշակութային կենտրոն»,- ասում է Գասումյանովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular