ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատության մեջ լինելու դեպքում կլիներ պայքարող տավուշցիների կողքին։

Նա այդ մասին ասել է 168.am–ին` լրատվամիջոցի հարցերին պատասխանելով փաստաբանական խմբի միջոցով:

«-Մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն ակնարկել է, որ Տավուշում տեղի ունեցող սահմանագծման, սահմանի վերարտադրման գործընթացը չպետք է դիտարկել 2020 թվականի իրադարձություններից կտրված, այսինքն, 44-օրյա պատերազմից: Կարո՞ղ ենք ենթադրել, որ թեև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից Տավուշի մասին կետը հանվել էր, սակայն այն մնացել է բանավոր բանակցությունների օրակարգում: Ի դեպ, Ձեր հայտարարություններից մեկում Դուք շեշտել էիք, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ Ձեր պաշտոնանկությունից հետո, այդ թվում՝ անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի Ձեր՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այսինքն, ըստ Ձեր պայմանավորվածության, այդ հարցը փակվելո՞ւ էր:

-Ինչպես նախկինում նշել եմ, լավատեղյակ եմ խնդրո առարկա «Ղազախի շրջանի տարածքների վերադարձի» վերաբերյալ Ադրբեջանի պահանջի` 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հեռացման բանակցային հանգամանքներին և, մասնավորապես, դրանց «աշխարհաքաղաքական ենթատեքստին»։ Համոզված եմ և կասկածից վեր է, որ ի շահ Հայաստանի՝ կարելի է արդյունքի հասնել նաև ճիշտ բանակցությունների միջոցով:

 
Բացի այդ, Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից:

ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է: Այդ նույն տրամաբանությամբ Ադրբեջանի ղեկավարի համար ՀՀ Սահմանադրության որոշ դրույթները, «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպտային հաղորդակցության երաշխավորումը», ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան չհամաձայնեցված կամ «վիճելի»

տարածքները ոչ պակաս լեգիտիմ են լինելու ՀՀ-ի վրա հարձակվելու կամ «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար:

-Հյուսիսարևելյան պաշտպանական գծի վերացումը, այդտեղից բանակի, առաջնագծի հեռացումը կամ սահմանապահներով, սահմանապահ ուղեկալներով փոխարինումը ի՞նչ անվտանգային ռիսկեր ու վտանգներ է ստեղծելու Տավուշի և ՀՀ-ի համար:

-ՀՀ վարչապետի ելույթներից և վերջին հարցազրույցում հնչեցրած դիրքորոշումներից հետո, որոշակի պատկերացում ունենալով իր որոշումների կայացման ալգորիթմներից, ինչպես նաև Արցախի աններելի հայաթափումից հետո, ներքին համոզմունք ունեմ, որ գործադիրը քաղաքական լեգիտիմություն և բարոյական իրավունք չունի մայիսի 15-ից հետո ՀՀ Զինված ուժերին հրաման իջեցնելու ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելու համար:

Այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է:

Համոզված եմ՝ ԶՈՒ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից և երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո:

ՀՀ-ում այդ քայլին գնալու լեգիտիմություն կունենա միայն նորընտիր ԱԺ-ն, որն առնվազն վստահության քվե կունենա ժողովրդի կողմից: Վստահություն անվտանգության և պաշտպանության ոլորտում որոշումների կայացման համար, որն այս պահին, իմ համոզմամբ, չկա:

Ի դեպ, չեմ կասկածում, որ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը մինչ ԱԺ-ում վերոհիշյալ գործընթացների ավարտը: Տարածաշրջանային դերակատարներից կան, որ իրենց հայտարարություններում չեն անդրադաձել զորքերի հետքաշման հարցին, թերևս, հասկանում են, որ ՀՀ ԶՈՒ դիրքերում տեղակայված մնալը միակ երաշխիքն է` վերոհիշյալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակականության ապահովման համար: Հակառակ դեպքում՝ խաբված կմնա ոչ միայն կառավարության ղեկավարը, այլև ամբողջ հայ ժողովուրդը: Այստեղ վերադառնալով մեր առաջին հարցին, ուզում եմ վստահեցնել, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշեցիների կողքին կլինեի և համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց: Այսքանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular