ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նշելով, որ Հայաստանը հասկանում է  միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը և հույս ունի մաս կազմել այդ ծրագրերին։ 

«Իհարկե, մեր հարաբերություններում և առհասարակ միջազգային հարաբերություններում չափազանց կարևոր է նաև տնտեսական փոխգործակցությունը, և ուզում եմ Ձեզ ևս մեկ անգամ տեղեկացնել և հանրության հետ ևս մեկ անգամ խոսել Հայաստանի կողմից միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը հասկանալու և այդ միջազգային տնտեսական ծրագրերի մաս լինելու ցանկության մասին և ուզում եմ խոսել նաև «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության մասին»,- ասել է ԱԳ նախարարը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Միրզոյանը մանրամասնել է, որ այն նախատեսում է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և ոչ միայն տրանսպորտային հանգույցները, կապերը, ենթակառուցվածքները  Հարավային Կովկասում, ինչը հնարավոր կդարձնի դյուրացնել ուղևորների, բեռների, ծառայությունների փոխադրումները՝ Արևելքից Արևմուտք, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքով։  

«Նույն համատեքստում մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը Եվրոպական միության անդամ երկրներ․ կան այդ մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են կամ արդեն շուտով կլինեն իրականացման փուլում։ Հայաստանն, իհարկե, ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular