ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տավուշը հանուն հայրենիքի շարժումը», քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ, բավականին հաջող ընթացք ունի։ Ըստ Քոչարյանի` այն ոչ թե քաղաքական շարժում է, այլ՝ համազգային։ 

Քաղտեխնոլոգն ասում է․ «Որոշակի տեխնոլոգիաներ կիրառվում են և բավականին հաջող են այն անում, գոնե մինչև այս պահը՝ շատ լավ են անում։ Ակնկալիքները ենթադրում են քաղաքական գործողություններ, բայց միևնույն է, շարժումը քաղաքական չեմ համարում, այն ազգային է, համազգային է, այստեղ պետության լինել-չլինելու հարցն է դրված»։

Եթե նայենք հակառակ տեխնոլոգիաներին, որ շատերիս արդեն ծանոթ է՝ Բագրատ Սրբազանը ռուսական գործակալ է, երկու որդիներին բանակից ազատել է, հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, Քոչարյանն ասում էր, որ շարժումը պիտի Սրբազանն առաջնորդի, գալիս են հեղափոխություն անեն ու Ադրբեջանին պատերազմ հայտարարեն, նախկին ինչ-որ դեմքերի հետ են ասոցացնում և այլն։ Քաղտեխնոլոգը հստակ է արձագանքում․ «Չի աշխատում։ Այդ հակառակ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ՝ «սուտասանի տունը հրդեհ է բռնկվում, ոչ մեկ չի հավատում». հիմա այդ պատմությունն է»,- 1or.am-ին ասաց քաղտեխնոլոգ Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular